Լրահոս

23.10.2012 16:23


Պաշտպանի միջնորդությամբ Աշխատանքի պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ

Պաշտպանի միջնորդությամբ Աշխատանքի պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի նախկին աշխատակիցը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վերականգնել իր աշխատանքային իրավունքները:

Պաշտպանին ուղղված իր դիմում աշխատակիցը հայտնել է, որ 2012թ. սեպտեմբերի 10-ին գրավոր դիմում է ներկայացրել կազմակերպության ղեկավարին, համաձայն որի` խնդրել է հոկտեմբերի 10-ին լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Սակայն նրա դիմումը հրաժարվել են ընդունել եւ հայտնել են, որ աշխատակիցը դիմումը պետք է ներկայացնի հետին ամսաթվով` սեպտեմբերի 3-ով, կամ նրան աշխատանքից կազատեն ղեկավարի հետ «հոգեբանական անհամատեղելիության» հիմքով:

Պաշտպանի միջնորդությամբ Աշխատանքի պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում կողմերը կարողացել են գալ ընդհանուր համաձայնության եւ լուծել աշխատանքային վեճը:

Դեպքը վառ օրինակ է այն բանի, որ չնայած օրենսդրական կարգավորման մի շարք բացերի, մասնավոր ոլորտում աշխատող քաղաքացիները զրկված չեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունից: Այս ոլորտը եւս վերահսկելի է եւ բարձրաձայնելով խնդիրը` կարելի է հասնել դրա արդյունավետ հանգուցալուծման:

ՄԻՊ գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը