Լրահոս

23.10.2012 16:38


Հայ մարզուհին՝ Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունում

Հայ մարզուհին՝ Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22-27-ն ընթանում է Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը՝ կանանց և տղամարդկանց միջև: Հիշեցնենք, որ հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18-20 տարեկանների առաջնության հաղթող և  Եվրոպայի չեմպիոն հռչակվել նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:

«Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:

«Ունիվերսալ մարտերի» հայկական ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 24-ին կայանալու է նաև Ունիմարտի /UNIFIGHT/ եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցելու Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:

«Ունիվերսալ մարտերի» հայկական ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը