Լրահոս

11.06.2009 17:30


Վարդան Բոստանջյան. «Գերակշռում են սուբյեկտիվ իրավիճակները»

Վարդան Բոստանջյան. «Գերակշռում են սուբյեկտիվ իրավիճակները»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, խոսելով պատգամավորների քննարկմանը  ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցի մասին, «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ թեև մենք ունենք վերոնշյալ օրենքը, «սակայն այս օրենքը հասկանալի պատճառներով չի կարողանում արդյունավետորեն կիրառվել՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։

-Իհարկե, գերակշռում են սուբյեկտիվ իրավիճակները։ Որպես կանոն, տնտեսվարող սուբյեկտները պաշտպանված են, հովանավորված են, և որպես կանոն, նրանց խոսքը ավելի տեղ ունի, քան վերահսկողություն իրականացնող պետական մարմինների խոսքը։ Նման պարագայում, երբ խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի աղտոտմանը, վերահսկողություն իրականացնողները, ըստ էության, չեն կարողանում ի վերջո ապացուցել, որ տնտեսվարողներն իրոք աղտոտում են շրջակա  միջավայրը։ Կամ որ իսկապես այդ աղտոտումը պայմանավորված է տնտեսվարողների գործունեությամբ։ Մենք չունենք կոորդինացված գործունեություն՝ վերահսկողների և նմանատիպ գործունեություն իրականացնողների միջև,-ընդգծել է Վարդան Բոստանջյանը։

Այս խորագրի վերջին նյութերը