Երբ «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների և այսպես կոչված հասարակական սեկտորի (իրականում՝ երիտօլիգարխիայի դրածոների) մասնակցությամբ ստեղծվեց դաշինքանման միավորը, կազմվեց «աջաբսանդալ» համամասնական ցուցակը, և հանրությանը ներկայացվեց «Ուխտ նոր Հայաստանի» անունը կրող հռչակագիրը՝ արդեն իսկ ակնհայտ էր, որ վերջը լավ չի լինելու։
Ինչպես հայտնի է, այդ ուխտում նշված էր՝ մենքհաստատումենքմերներսումորոշումներիկոլեգիալընդունմանկարգը` ՐաֆֆիՀովհաննիսյանիմարմնավորածքաղաքական, մարդկայինուէթիկականորակներիեւուղենիշներիհանգույն։
Դե հիմա ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող էր ուխտը լավ բանի բերել, եթե դրա հիմքում ընկած էր Րաֆֆիի բազում որակների հանգույն որոշումների ընդունման կարգը և սուտը։
Որոշումներն ընդունել Րաֆֆիի սրտաճմլիկ որակների հանգույն՝ նշանակում է առավոտյան մի բան որոշել, կեսօրին փոխել այդ որոշումը, երեկոյան թռնել Ֆրեզնո, շաբաթներով կորչել կուսակիցների տեսադաշտից, գործընկերների հետ շփվել «SMS»–ով, «e–mail»–ով կամ լավագույն դեպքում «Facebook»–ի «չատով», իսկ այնուհետև սափրել բեղերն ու սարերի ֆոնին տրճիկ տալ։
Կյանքը ցույց տվեց, որ Րաֆֆիի խորախորհուրդ որակների հանգույն որոշումներ կայացնելը նշանակում է նաև «քցել» թիմակիցներին, կուլիսային պայմանավորվածությունների գնալ իշխանությունների հետ, Գեղամյանի մարդկային որակների հանգույն ծառայություններ մատուցել Սերժին, իսկ հանրությանն էլ համոզել, թե սարեր ես շարժելու։
Րաֆֆին ու իր կուսակիցներն այժմ խոսում են բարոյականությունից ու հարձակվում Խաչատուր Քոքոբելյանի վրա, բայց ճիշտն այն կլիներ, որ երկու կողմն էլ լռեին։ Լռություն պահպանելու խորհուրդը հատկապես վերաբերում է Րաֆֆիին ու նրա որոշ կրակոտ կուսակիցներին, ովքեր նախընտրական փուլում այնպես էին փառաբանում «դաշինքը» և այնպիսի էպիտետներ էին կպցնում այդ անհեթեթ ուխտին, որ այժմ պարզապես նողկանք է առաջացնում նրանց վարքագիծը։ Տեղի է ունեցել կեղտոտ գործարք, ու այդ գործարքի կողմերից մեկն իրավունք չունի մյուս կողմին բարոյականության դասեր տալ։
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ պետք է արձանագրել, որ ուխտի և միավորման հիմքում ընկած էր սուտն ու կեղծիքը, քանզի որոշումները ոչ թե կոլեգիալ էին կայացվել, այլ գաղտնի ու նեղ շրջանակով։ Ե՛վ «Ժառանգության», և՛ «Ազատ դեմոկրատների» միջին ու ստորին օղակները, ինչպես նաև այդ կուսակցությունների վերնախավերի մեծ մասը, վերջին պահին են տեղեկացել ուխտից ու ցուցակից։
Ու հիմա, երբ «Ժառանգության» ներկայացուցիչները հարձակվում են Խաչատուր Քոքոբելյանի վրա և հայտարարում, թե նա պայմանավորվածությունները չի պահել, պետք է մինչև վերջ բացվեն ու ասեն, թե այդ ի՞նչ պայմանավորվածություն չի պահել։
Թող Րաֆֆին մինչև վերջ անկեղծանա ու հայտարարի, որ բազմաշերտ պայմանավորվածությունների է գնացել իշխանությունների հետ, ու հիմա իրեն «քցված» է զգում, և այդ իսկ պատճառով էլ «մուռն» ուզում է հանել Քոքոբելյանից։ Բայց Րաֆֆին թող իմանա, որ «քցողին» նաև «քցում» են։
Րաֆֆին պայմանավորվածության էր գնացել իշխանության հետ՝ «էն գլխից» «քցելով» իր ընտրողներին, ու թող տիեզերական մասշտաբների աղմուկ չբարձրացնի։
Նախընտրական ու նաև հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ «Ժառանգության» և «հասարակական սեկտորի» վրա իշխանությունները դրել էին հնարավոր բոլոր ձևերով ԲՀԿ–ի ու միասնական շտաբի դեմ էժանագին «դհոլություն» անելու ֆունկցիան, ինչի դիմաց խոստացել էին 20-25% ձայն։ «Շուստրի» Րաֆֆիին ոգևորել էր այդ հեռանկարը, և նա իր թիմակիցների հետ սոցցանցերում, իշխանական լրատվամիջոցներում ու այլ վայրերում կատարում էր Գեղամյանի ֆունկցիան։ Բայց դե, ընտրողը հիմար չէր ու իր վերաբերմունքը ցույց տվեց «Ժառանգությանը», և Քոքոբելյանն այստեղ մեղք չունի։
Քոքոբելյանի խնդիրը մանդատ ունենալն էր, և այդ խնդիրը լուծելու համար նա օգտագործեց Րաֆֆիին՝ դիմացը տալով ունեցած կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրսները։ Այլ հարց է, որ պրագմատիկ ու ռացիոնալ բիզնեսմեն Խաչատուրը չեղած ապրանքը «տուլիտ» էր արել Րաֆֆիի վրա, իսկ վերջինս էլ իր հերթին կերել էր «կուտը» և գերագնահատել «Ազատ դեմոկրատների» հնարավորությունները. առևտրի մեջ ամեն ինչ էլ պատահում է։ Քոքոբելյանն օգնել է ինչով կարողացել է, ու րաֆֆիենց տրամաբանությամբ ինքն էլ այժմ կարող է համարել, որ սխալվել է, քանզի Րաֆֆին մի զրո ավելի է ներկայացրել իր վարկանիշը։
Մի խոսքով՝ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձաբար «քցելու» պատրաստակամության վրա, այսինքն՝ Րաֆֆիի հանգույն։ Ասել է թե՝ «Ազատ դեմոկրատների» ղեկավարից «Ժառանգությունը» պարտք ու պահանջ չի կարող ունենալ, քանի որ օլիգարխիկ ընտրարշավ անցկացնելու հնարավորություն է ստացել, ՀՀԿ–ական Նուշիկյանին պատկանող գովազդային մեծադիր վահանակների վրա «թռչկոտելու» և Երևանի փողոցները Րաֆֆիի հետ գրկախառնված ժառանգականների նկարներով լցնելու շանս է ձեռք բերել։ Այնպես որ...
Եվ հետո, ի՞նչ է նշանակում «Մենք պայմանավորվել էինք մանդատները վայր դնել» ձևակերպումը։ Դա կատարյալ անհեթեթություն է։ Դա ընտրողին ֆռռացնելու հերթական քայլն է։ Եթե այդպիսի պայմանավորվածություն եք ունեցել, ապա ինչո՞ւ հանրությանը տեղյակ չեք պահել այդ մասին։ Բա ասում էիք՝ ազատակա՜ն ենք, դեմոկրա՜տ ենք, բա՜ց ենք, թափանցի՜կ ենք, ֆլա՜ն ենք, ֆստա՜ն ենք... Կյանքը ցույց տվեց, որ ընդամենը Րաֆֆիի հանգույն եք։ Արդյունքներն ակնհայտ են։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ «Ժառանգության» ցուցակի և ուխտի հրապարակումն, ինչպես հայտնի է, կոնֆլիկտի պատճառ դարձավ վաղեմի ընկերներ Խաչատուր Քոքոբելյանի ու Արարատ Զուրաբյանի միջև։ Մամուլում այն օրերին գրվեց, թե Արարատը, դեմ լինելով այդպիսի դաշինքին, հեգնանքով նկատել էր, որ ուղտը թքել գիտի՝ ակնարկելով նոր Հայաստան ուխտը։ Իրոք որ «ուխտը» թքեց, բայց ոչ թե հասարակության, այլ այդ փաստաթուղթը ստորագրողների վրա։
Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն «ուխտը» թքեց
Երբ «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների և այսպես կոչված հասարակական սեկտորի (իրականում՝ երիտօլիգարխիայի դրածոների) մասնակցությամբ ստեղծվեց դաշինքանման միավորը, կազմվեց «աջաբսանդալ» համամասնական ցուցակը, և հանրությանը ներկայացվեց «Ուխտ նոր Հայաստանի» անունը կրող հռչակագիրը՝ արդեն իսկ ակնհայտ էր, որ վերջը լավ չի լինելու։
Ինչպես հայտնի է, այդ ուխտում նշված էր՝ մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն։