Լրահոս

11.06.2009 17:47


Պետական աջակցություն գյուղատնտեսությանը

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի միջոցառումների շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը որոշել է ՀՀ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 187600.0 հազար դրամ և հաստատել պետական աջակցության կարգը։ Նշված մարզերի 70 համայնքների ջրօգտագործողներին, օգտագործած փաստացի ոռոգման ջրի դիմաց՝ բացառությամբ գերնորմատիվային ծախսի վճարումից, գերնորմատիվային ջրապահանջարկի չափով անհատույց դրամական հատկացում է արվում։ Պետական աջակցության սուբյեկտներն են մինչև 1 հեկտար (ներառյալ հողատարածքները) սեփականության, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող գյուղատնտեսական հողօգտագործողները։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ է ֆինանսավորում գյուղացիական տնտեսություններին, և այս ձեռնարկն ունի հակաճգնաժամային բնույթ և բովանդակություն։ Հետագայում պետք է ձեռնպահ մնալ այսպիսի որոշումներից և հարցը լուծել կոնցեպտուալ իմաստով, քանի որ մենք ունենք շատ տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, չեն կարող շահութաբեր լինել։ Ճանապարհը մեկն է՝ շահութաբերության բարձրացումը։

Այս խորագրի վերջին նյութերը