Լրահոս

11.06.2009 17:53


«Սոցիոլոգիան խաչմերուկներում» կոնգրեսը՝ ԵՊՀ–ում

«Սոցիոլոգիան խաչմերուկներում» կոնգրեսը՝ ԵՊՀ–ում

Հունիսի 11-ից 14-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը։ Այսօր տեղի է ունեցել Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի բացման արարողությունը։

Կոնգրեսին մասնակցելու են սոցիալական գիտությունների ներկայացուցիչներ Իմանուել Վալերստեյնը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրիքյանը, Լև Գուդկովը, Միխայիլ Գորշկովը և այլք։ Աշխատանքներում ընդգրկված են 89 համալասարաններ և գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրից։

Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա իր ելույթում ասել է.

-Մենք հուսով ենք, որ Կոնգրեսը կօգնի մոտենալ մեզ մտահոգող հետևյալ հարցերի պատասխաններին.

  1. Արդյոք ներկայիս ճգնաժամը սոցիալակա՞ն, թե՞ ֆինանսատնտեսական բնույթի է
  2. Հնարավո՞ր է, արդյոք, ուրվագծել համակեցության  նոր շրջանակները՝ ինչպիսին է պոստինդուստրիալ աշխարհի ձևավորման ճանապարհը
  3. Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու ազգերի ինքնակազմակերպման ձևերի և բովանդակության միջև
  4. Կա՞ արդյոք նոր պարադիգմ, որն ապահովում է բազմազանությունների համերաշխ համակեցությունը
  5. Գտնել նույնականացման որոնման բանաձևերը ազատ մտածողության դարաշրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը