Սերժ Սարգսյանն առաջարկում է ընտրություն կատարել Սաշիկի ու Միշիկի միջև
Կոռուպցիայի, «ատկատների» ու հովանավորչության դեմ պայքարի թեմայով սերժսարգսյանական շոուից հետո մի անեկդոտ է պտտվում քաղաքում։ Ասում են, թե Սերժ Սարգսյանը որոշում է «չարաշահողներին գլխից բռնելու» ծրագրի շրջանակներում իր ենթակաների հետ շրջել փողոցներով և անձամբ իրականացնել հարկային տեռորը։
«Փակե՛լ տվեք այս օբյեկտը, սիրու՛ն չի»,–բարկացած հանձնարարում է ՀՀԿ «ատկատատյաց» ղեկավարը։ «Չենք կարող, պարո՛ն նախագահ, դա Ձեր եղբայր Սաշիկինն է»,–նրան են պատասխանում հարկահավաքները։ «Դե լավ, որ այդպես է, այն մի սրճարանը հարկման ենթարկեք»,– կարգադրում է նախագահը։ «Չենք կարող, պարո՛ն նախագահ, դա էլ Ձեր փեսա Միշիկինն է»,– ատամների տակից նետում են չինովնիկները։
Սերժը, սակայն, տեսախցիկների առաջ չի շփոթվում ու շարունակում է «հակակոռուպցիոն» ցուցումներ տալ, բայց ամեն անգամ ստանում է «Սա Սաշիկինն է» կամ «Սա Միշիկինն է» պատասխանը, որից հետո իրեն չի կորցնում ու հայտարարում է. «Չեմ հասկանում` էս երկրում մենակ Սաշիկն ու Միշի՞կն են աշխատում։ Դե, դրա համար էլ Հայաստանում տնտեսության վիճակը վատանում է, որովհետև միայն եղբայրս ու փեսաս են օր ու գիշեր քրտնաջան աշխատում, իսկ մնացածդ թամբալություն եք անում»։
Սա, կրկնենք, անեկդոտ է, որը վերջին շրջանում անեկդոտների թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում է գտնվում։ Նկատենք, որ անեկդոտն այդ հենց այնպես չի ծնվել։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության բուն էությունը։
Հիմա արդեն բոլորն են հասկացել, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից Ս.Սարգսյանը փորձում է կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», ինչը ենթադրում է մասնավոր սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում և մեր երկրի ֆինանսական հոսքերի սեփականաշնորհում։
Մամուլում բազմիցս է գրվել, որ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը, սիրում է փայ մտնել այս կամ այն մարդու բիզնեսի մեջ։ Դատելով շրջանառվող տեղեկություններից՝ Սերժ Սարգսյանն այժմ ուզում է «քաղաքակիրթ» տեսք տալ փայմտնոցիին և գործընթացն այդ վստահել իր փեսային՝ Միքայել Մինասյանին՝ Միշիկին։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը «երկրորդ սերնդի բարեփոխման» է գնում և հանրությանն առաջարկում է ուրախանալ այն բանով, որ «չար»օլիգարխ Սաշիկի փոխարեն այժմ փայ մտնելու կամ բիզնես խլելու ֆունկցիան վստահված է «բարի» երիտօլիգարխ Միշիկին։ Դե, իսկ Տիգրան Սարգսյանն էլ այն գործիքն է, որի միջոցով կատարվում է այդ «երկրորդ սերնդի» փայմտնոցին։
Սաշիկի ու Միշիկի փայմտնոցիների ու սեփականատեր դառնալու միջև կա զուտ ձևական տարբերություն։ Եթե Սաշիկը բռնի կերպով է իր փայն ուզում, ապա Միշիկը կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ։ Փեսան սկզբում «անկախ» մամուլին է քսի տալիս այս կամ այն բիզնեսմենի դեմ, «քաղաքացիական» կոչված մի քանի «դհոլների» հանում է փողոց ու սոցցանցեր, որից հետո «հերոսաբար» օգնում է իր զոհին՝ խոստանալով «էդ դրանց դեմն» առնել ու բերանները փակել՝ փոխարենը ակնկալելով իր «համեստ» փայաբաժինը։
Մեկ այլ տարբերություն էլ կա. Սաշիկը սահմանափակ հետաքրքրություններ ունի ու ամեն տեղ բիզնես շահ ման չի գալիս, իսկ ահա Միշիկի հետաքրքրություններն անսահմանափակ են, իսկ ախորժակը՝ մեծ։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր երիտթիմի հետ միասին ուզում է իրականացնել բոլշևիկյան հեղափոխություն, և բնական է, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են բոլշևիկյանին բուրժուադեմոկրատական հեղափոխություն հակադրելու անհրաժեշտության մասին, հայտնվում են «անկախ» մամուլի, սոցիալական ցանցերում օգտագործվող դեմքերի և վճարովի «հայրենասերների» քննադատության տարափի տակ, բայց դե, դրանց ոռնոցներին պետք չէ ուշադրություն դարձնել։ Ինչպես մեկ այլ անեկդոտում են անգլիացիներն ասում, պոռնիկներ են, սը՛ր։
Սերժ Սարգսյանն առաջարկում է ընտրություն կատարել Սաշիկի ու Միշիկի միջև
Կոռուպցիայի, «ատկատների» ու հովանավորչության դեմ պայքարի թեմայով սերժսարգսյանական շոուից հետո մի անեկդոտ է պտտվում քաղաքում։ Ասում են, թե Սերժ Սարգսյանը որոշում է «չարաշահողներին գլխից բռնելու» ծրագրի շրջանակներում իր ենթակաների հետ շրջել փողոցներով և անձամբ իրականացնել հարկային տեռորը։
«Փակե՛լ տվեք այս օբյեկտը, սիրու՛ն չի»,–բարկացած հանձնարարում է ՀՀԿ «ատկատատյաց» ղեկավարը։ «Չենք կարող, պարո՛ն նախագահ, դա Ձեր եղբայր Սաշիկինն է»,–նրան են պատասխանում հարկահավաքները։ «Դե լավ, որ այդպես է, այն մի սրճարանը հարկման ենթարկեք»,– կարգադրում է նախագահը։ «Չենք կարող, պարո՛ն նախագահ, դա էլ Ձեր փեսա Միշիկինն է»,– ատամների տակից նետում են չինովնիկները։
Սերժը, սակայն, տեսախցիկների առաջ չի շփոթվում ու շարունակում է «հակակոռուպցիոն» ցուցումներ տալ, բայց ամեն անգամ ստանում է «Սա Սաշիկինն է» կամ «Սա Միշիկինն է» պատասխանը, որից հետո իրեն չի կորցնում ու հայտարարում է. «Չեմ հասկանում` էս երկրում մենակ Սաշիկն ու Միշի՞կն են աշխատում։ Դե, դրա համար էլ Հայաստանում տնտեսության վիճակը վատանում է, որովհետև միայն եղբայրս ու փեսաս են օր ու գիշեր քրտնաջան աշխատում, իսկ մնացածդ թամբալություն եք անում»։
Սա, կրկնենք, անեկդոտ է, որը վերջին շրջանում անեկդոտների թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում է գտնվում։ Նկատենք, որ անեկդոտն այդ հենց այնպես չի ծնվել։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության բուն էությունը։
Հիմա արդեն բոլորն են հասկացել, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից Ս. Սարգսյանը փորձում է կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», ինչը ենթադրում է մասնավոր սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում և մեր երկրի ֆինանսական հոսքերի սեփականաշնորհում։
Մամուլում բազմիցս է գրվել, որ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը, սիրում է փայ մտնել այս կամ այն մարդու բիզնեսի մեջ։ Դատելով շրջանառվող տեղեկություններից՝ Սերժ Սարգսյանն այժմ ուզում է «քաղաքակիրթ» տեսք տալ փայմտնոցիին և գործընթացն այդ վստահել իր փեսային՝ Միքայել Մինասյանին՝ Միշիկին։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը «երկրորդ սերնդի բարեփոխման» է գնում և հանրությանն առաջարկում է ուրախանալ այն բանով, որ «չար» օլիգարխ Սաշիկի փոխարեն այժմ փայ մտնելու կամ բիզնես խլելու ֆունկցիան վստահված է «բարի» երիտօլիգարխ Միշիկին։ Դե, իսկ Տիգրան Սարգսյանն էլ այն գործիքն է, որի միջոցով կատարվում է այդ «երկրորդ սերնդի» փայմտնոցին։
Սաշիկի ու Միշիկի փայմտնոցիների ու սեփականատեր դառնալու միջև կա զուտ ձևական տարբերություն։ Եթե Սաշիկը բռնի կերպով է իր փայն ուզում, ապա Միշիկը կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ։ Փեսան սկզբում «անկախ» մամուլին է քսի տալիս այս կամ այն բիզնեսմենի դեմ, «քաղաքացիական» կոչված մի քանի «դհոլների» հանում է փողոց ու սոցցանցեր, որից հետո «հերոսաբար» օգնում է իր զոհին՝ խոստանալով «էդ դրանց դեմն» առնել ու բերանները փակել՝ փոխարենը ակնկալելով իր «համեստ» փայաբաժինը։
Մեկ այլ տարբերություն էլ կա. Սաշիկը սահմանափակ հետաքրքրություններ ունի ու ամեն տեղ բիզնես շահ ման չի գալիս, իսկ ահա Միշիկի հետաքրքրություններն անսահմանափակ են, իսկ ախորժակը՝ մեծ։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր երիտթիմի հետ միասին ուզում է իրականացնել բոլշևիկյան հեղափոխություն, և բնական է, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են բոլշևիկյանին բուրժուադեմոկրատական հեղափոխություն հակադրելու անհրաժեշտության մասին, հայտնվում են «անկախ» մամուլի, սոցիալական ցանցերում օգտագործվող դեմքերի և վճարովի «հայրենասերների» քննադատության տարափի տակ, բայց դե, դրանց ոռնոցներին պետք չէ ուշադրություն դարձնել։ Ինչպես մեկ այլ անեկդոտում են անգլիացիներն ասում, պոռնիկներ են, սը՛ր։
Կորյուն Մանուկյան