Լրահոս

11.06.2009 17:54


Խաղատներ Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում

ՀՀ կառավարության նիստի ժամանակ, գործադիրը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որը պետք է ներկայցվի ՀՀ Ազգային Ժողով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների և խաղասրահների համախմբված և զարգացած կենտրոններ, ինչը կդյուրացնի զբոսաշրջիկների զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաև կնպաստի հյուրանոցային բիզնեսի զարգացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակեցրել է, որ 2013թ. հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սևանում և  Ջերմուկում, ինչպես նաև կառավարությունը առանձին քննարկելու է ոլորտում 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերը։

-Սա է մեր սկբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը՝ 2013թ.-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում և Երևանի շրջակայքում,- ասել է վարչապետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը