ԱԺ ղեկավարն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին
Հունիսի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է նրա պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ինչպես ուղղակի, այդպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ Էստոնիան՝ որպես Եվրամիության անդամ, կշարունակի ակտիվորեն նպաստել եվրոպական ընտանիքին ինտեգրվելուն և դրա չափանիշներին համապատասխանելուն ուղղված Հայաստանի ջանքերին: Նա նաև կարևորել է այսօր Երևանում անցկացվող հայ-էստոնական տնտեսական համաժողովը, որը կարող է խթանել երկու երկրների գործարարների համագործակցությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և իրենց գոհունակությունը հայտնել այդ առթիվ: Նրանք, այնուամենայնիվ, նշել են, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները՝ օգտագործելով երկուստեք գոյություն ունեցող բարեկամության պատգամավորական խմբերի ներուժը և օրենսդիրների փոխադարձ այցելությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: