Լրահոս

25.10.2012 15:26


Շահումով խաղերի ապարատների ապօրինի շահագործման համար դատապարտվել է ազատազրկման

Շահումով խաղերի ապարատների ապօրինի շահագործման համար դատապարտվել է ազատազրկման

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն`  2009թ. հոկտեմբեր ամսից մինչև 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գ. Բաբախանյանը, խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Մասնավորապես` Երևան, Աշտարակ  քաղաքներում  և Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղադրել է ընդհանուր 19 հատ շահումով խաղային ապարատներ և վերոնշյալ ժամանակահատվածում դրանց շահագործմամբ իրականացրել է շահումով խաղերի ձեռնարկատիրական, այսինքն` շահույթ հետապնդող գործունեություն: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 3 500 000 դրամի վնաս:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Գ. Բաբախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և դատապարտել 2 տարվա ազատազրկման` շահումով խաղերի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը