Լրահոս

25.10.2012 16:02


Տուժածներից երկուսի վիճակն է գնահատվում ծանր (տեսանյութ)

Տուժածներից երկուսի վիճակն է գնահատվում ծանր (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։

Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը