Ովքե՞ր, ինչպե՞ս և ինչո՞ւ են պաշտպանում Սերժ Սարգսյանի` Թուրքմենբաշի դառնալու իրավունքը
Դատելով սերժամետ լրատվամիջոցների և «անկախ» վերլուծաբանների հիստերիկ պահվածքից՝ Բաղրամյան 26–ում հոգեխանգարմունքի են ենթարկվել «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» ձևակերպումից։ Հոգեխանգարմունքը կրկնապատկվել է, երբ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից։
Իշխանությունը, դեպքի վայրում բռնված հանցագործի հանգույն, այժմ կորցրել է ինքնատիրապետումը Զուրաբյանի հետևյալ հայտարարությունից հետո. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013թ., այլ նաև դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում:Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»։
Ուշադրությու՛ն դարձրեք. Զուրաբյանը պարզապես անդրադարձել է Սերժ Սարգսյանի ծրագրերին, այլ ոչ թե, ասենք, Քոչարյանին առել է պաշտպանության տակ, բայց դա չի խանգարել մարտի 1–ի տասը զոհերի թեման շահարկողներին և զուգահեռաբար Սերժ Սարգսյանից սնվողներին իրենց ուզած ձևով հասկանալ ասվածն ու անարգանքի սյունին գամել իբր մարտի 1–ը մոռացող Զուրաբյանին. պատվերն է այդպիսին։
Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների և տիեզերական մասշտաբների հասնող փորձագիտական «կենտրոններում» աշխատողների տրամաբանությունը պարզապես զարմացնում է իր դեմագոգիկ և էժանագին բնույթով։
«Ինչպե՞ս կարելի է համագործակցել ԲՀԿ–ի հետ, ինչպե՞ս կարելի է մոռանալ մարտի 1–ը, ինչպե՞ս կարելի է Քոչարյանի սեփականության համար մտահոգվել ու չողջունել Սերժի՝ այլոց սեփականությունը խլելու պատրաստակամությունը, ինչպե՞ս կարելի է իշխանափոխության գնալ օլիգարխների հետ կոալիցիա կազմելով։ Դա անբարոյականությո՛ւն է»,– փողոցայիններին ներհատուկ ճվճվոցը գլուխները գցած, փարիսեցիաբար և կոկորդիլոսի արցունքներ թափելով` նշում են մարտի 1–ի թիվ մեկ շահառու, 10 զոհի գնով նախագահ դարձած և երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող, բայց իրենց ընդդիմադիր, ազատական, քաղաքացիական, ժողովրդավարական, հակաօլիգարխիկ և ընդհանրապես արևմտյան արժեքների ջատագով ներկայացնող լրագրողները, խմբագիրներն ու փորձագետ կոչեցյալները։
Ուշագրավ է նաև այն, որ սերժամետները Զուրաբյանին քննադատում են ոչ թե ժողովրդավարության հիմքում ընկած մասնավոր սեփականության ինստիտուտի կամ շուկայական սկզբունքի տեսանկյունից, այլ ՀՀԿ ղեկավարի շահերից բխող քաղաքական նպատակահարմարության։
Նկատենք, որ եթե իրենք իրենց ռետինե խողովակի տեղ դրած և ՀԱԿ համակարգողի ասածները կամայական մեկնաբանության ենթարկած սերժամետները դեմ են, որպեսզի Զուրաբյանը Քոչարյանի սեփականության լեգիտիմությունը ճանաչի, ապա ստացվում է, որ իրենք կողմ են, որպեսզի Սերժ Սարգսյանը սեփականության վերաբաշխում իրականացնի՝ հօգուտ իր ընտանիքի։
Իմիջիայլոց, «անկախները» չեն էլ թաքցնում, որ կողմ են Սերժի բոլշևիզմին՝ չհասկանալով, որ բոլշևիկյան տիպի իշխանությունն աթոռը պնդացնելուց հետո առաջինը վերացնում է իրեն ծառայածներին, քանի որ «մուտիլովշիկների» կարիք այլևս չի ունենում։ Ինչևէ։
Փաստորեն, ամեն օր արևմտամետությունից և քաղաքացիականությունից խոսողները պաշտպանում են «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու Սերժի ձգտումները՝ այդ ամենը արդարացնելով «Քոչարյանին հասնում է» կամ «ԲՀԿ–ին հասնումէ» բոլշևիկյան փիլիսոփայությամբ։
Այդ նույն փիլիսոփայությունից ելնելով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է քաղաքական հակառակորդներին մեջտեղից հանելու նպատակով կիրառվող Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ արդարադատությունը Վարդան Օսկանյանի «գործով» և գաղափարական հիմնավորումներ տալիս Աղվան Հովսեփյանի միջնորդությանը։
«Անկախների» ու նիկոլների համար, ըստ այդմ, Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է և պետք է նրան աջակցել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ոչ ստանդարտ արդարադատության կիրառման խաղի կանոն հաստատելու և բոլշևիկյան համակարգ ներդնելու հարցում։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն թաքցնում, որ կողմ են Հայկական Թուրքմենբաշի ունենալուն։ Ու արդեն կապ չունի, որ «ընդդիմադիրները» երբեմն քննադատում են Սերժին ու թույլտվության դեպքում պահանջում նրա հրաժարականը։ Գեղամյանն ու Դալլաքյանն էլ էին քննադատում և հրաժարական պահանջում։ Հետո ի՞նչ։ Եթե այդ քննադատությունն անձնական, այլ ոչ թե գաղափարական, սկզբունքային ու քաղաքական բնույթի է, ապա վերջում միշտ ստանում ենք հերթական հաճախորդին։
Ամփոփենք
Ի մի բերելով իշխանական քարոզչամեքենայի գործունեությունը և Բաղրամյան 26–ի ջղաձիգ արձագանքը քաղաքական որոշակի գործընթացներին՝ կարող ենք արձանագրել հետևյալը.
Ա. Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ խնդիր է դրել իր նեղ շրջապատի ձեռքում կենտրոնացնել Հայաստանի տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը,
Բ. Բաղրամյան 26–ում սարսափում են ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր համագործակցության հեռանկարից և ընդհանրապես քաղաքական ուժերի և հասարակական լայն շերտերի համախմբման միջոցով «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը կյանքի կոչելուց։
Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է անել 2013թ. նախագահական ընտրությունների առիթն օգտագործելու և բուրժուադեմոկրատական արժեհամակարգով փոփոխության հասնելու համար՝ դրանով իսկ զերծ պահելով Հայաստանը բոլշևիկյան հեղափոխությունից։ Հարցի գինը պետության լինել–չլինելն է։
Ովքե՞ր, ինչպե՞ս և ինչո՞ւ են պաշտպանում Սերժ Սարգսյանի` Թուրքմենբաշի դառնալու իրավունքը
Դատելով սերժամետ լրատվամիջոցների և «անկախ» վերլուծաբանների հիստերիկ պահվածքից՝ Բաղրամյան 26–ում հոգեխանգարմունքի են ենթարկվել «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» ձևակերպումից։ Հոգեխանգարմունքը կրկնապատկվել է, երբ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից։
Իշխանությունը, դեպքի վայրում բռնված հանցագործի հանգույն, այժմ կորցրել է ինքնատիրապետումը Զուրաբյանի հետևյալ հայտարարությունից հետո. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013թ., այլ նաև դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»։
Ուշադրությու՛ն դարձրեք. Զուրաբյանը պարզապես անդրադարձել է Սերժ Սարգսյանի ծրագրերին, այլ ոչ թե, ասենք, Քոչարյանին առել է պաշտպանության տակ, բայց դա չի խանգարել մարտի 1–ի տասը զոհերի թեման շահարկողներին և զուգահեռաբար Սերժ Սարգսյանից սնվողներին իրենց ուզած ձևով հասկանալ ասվածն ու անարգանքի սյունին գամել իբր մարտի 1–ը մոռացող Զուրաբյանին. պատվերն է այդպիսին։
Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների և տիեզերական մասշտաբների հասնող փորձագիտական «կենտրոններում» աշխատողների տրամաբանությունը պարզապես զարմացնում է իր դեմագոգիկ և էժանագին բնույթով։
«Ինչպե՞ս կարելի է համագործակցել ԲՀԿ–ի հետ, ինչպե՞ս կարելի է մոռանալ մարտի 1–ը, ինչպե՞ս կարելի է Քոչարյանի սեփականության համար մտահոգվել ու չողջունել Սերժի՝ այլոց սեփականությունը խլելու պատրաստակամությունը, ինչպե՞ս կարելի է իշխանափոխության գնալ օլիգարխների հետ կոալիցիա կազմելով։ Դա անբարոյականությո՛ւն է»,– փողոցայիններին ներհատուկ ճվճվոցը գլուխները գցած, փարիսեցիաբար և կոկորդիլոսի արցունքներ թափելով` նշում են մարտի 1–ի թիվ մեկ շահառու, 10 զոհի գնով նախագահ դարձած և երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող, բայց իրենց ընդդիմադիր, ազատական, քաղաքացիական, ժողովրդավարական, հակաօլիգարխիկ և ընդհանրապես արևմտյան արժեքների ջատագով ներկայացնող լրագրողները, խմբագիրներն ու փորձագետ կոչեցյալները։
Ուշագրավ է նաև այն, որ սերժամետները Զուրաբյանին քննադատում են ոչ թե ժողովրդավարության հիմքում ընկած մասնավոր սեփականության ինստիտուտի կամ շուկայական սկզբունքի տեսանկյունից, այլ ՀՀԿ ղեկավարի շահերից բխող քաղաքական նպատակահարմարության։
Նկատենք, որ եթե իրենք իրենց ռետինե խողովակի տեղ դրած և ՀԱԿ համակարգողի ասածները կամայական մեկնաբանության ենթարկած սերժամետները դեմ են, որպեսզի Զուրաբյանը Քոչարյանի սեփականության լեգիտիմությունը ճանաչի, ապա ստացվում է, որ իրենք կողմ են, որպեսզի Սերժ Սարգսյանը սեփականության վերաբաշխում իրականացնի՝ հօգուտ իր ընտանիքի։
Իմիջիայլոց, «անկախները» չեն էլ թաքցնում, որ կողմ են Սերժի բոլշևիզմին՝ չհասկանալով, որ բոլշևիկյան տիպի իշխանությունն աթոռը պնդացնելուց հետո առաջինը վերացնում է իրեն ծառայածներին, քանի որ «մուտիլովշիկների» կարիք այլևս չի ունենում։ Ինչևէ։
Փաստորեն, ամեն օր արևմտամետությունից և քաղաքացիականությունից խոսողները պաշտպանում են «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու Սերժի ձգտումները՝ այդ ամենը արդարացնելով «Քոչարյանին հասնում է» կամ «ԲՀԿ–ին հասնում է» բոլշևիկյան փիլիսոփայությամբ։
Այդ նույն փիլիսոփայությունից ելնելով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է քաղաքական հակառակորդներին մեջտեղից հանելու նպատակով կիրառվող Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ արդարադատությունը Վարդան Օսկանյանի «գործով» և գաղափարական հիմնավորումներ տալիս Աղվան Հովսեփյանի միջնորդությանը։
«Անկախների» ու նիկոլների համար, ըստ այդմ, Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է և պետք է նրան աջակցել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ոչ ստանդարտ արդարադատության կիրառման խաղի կանոն հաստատելու և բոլշևիկյան համակարգ ներդնելու հարցում։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն թաքցնում, որ կողմ են Հայկական Թուրքմենբաշի ունենալուն։ Ու արդեն կապ չունի, որ «ընդդիմադիրները» երբեմն քննադատում են Սերժին ու թույլտվության դեպքում պահանջում նրա հրաժարականը։ Գեղամյանն ու Դալլաքյանն էլ էին քննադատում և հրաժարական պահանջում։ Հետո ի՞նչ։ Եթե այդ քննադատությունն անձնական, այլ ոչ թե գաղափարական, սկզբունքային ու քաղաքական բնույթի է, ապա վերջում միշտ ստանում ենք հերթական հաճախորդին։
Ամփոփենք
Ի մի բերելով իշխանական քարոզչամեքենայի գործունեությունը և Բաղրամյան 26–ի ջղաձիգ արձագանքը քաղաքական որոշակի գործընթացներին՝ կարող ենք արձանագրել հետևյալը.
Ա. Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ խնդիր է դրել իր նեղ շրջապատի ձեռքում կենտրոնացնել Հայաստանի տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը,
Բ. Բաղրամյան 26–ում սարսափում են ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր համագործակցության հեռանկարից և ընդհանրապես քաղաքական ուժերի և հասարակական լայն շերտերի համախմբման միջոցով «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը կյանքի կոչելուց։
Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է անել 2013թ. նախագահական ընտրությունների առիթն օգտագործելու և բուրժուադեմոկրատական արժեհամակարգով փոփոխության հասնելու համար՝ դրանով իսկ զերծ պահելով Հայաստանը բոլշևիկյան հեղափոխությունից։ Հարցի գինը պետության լինել–չլինելն է։
Կարեն Հակոբջանյան