Լյուդմիլա Հարությունյանը կոչ է անում ընտրությունների պատճառով չոչնչացնել սոցիոլոգիա գիտությունը
ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լյուդմիալ Հարությունյանի խոսքերով՝ ամբողջ Խորհրդային Միությունում սոցիոլոգիայի առաջին ամբիոնը Հայաստանում է եղել, և կարելի է ասել, որ մեր երկրում բուհական սոցիոլոգիան կայացել է։ Սակայն հասարակության վստահությունը սոցիոլոգիայի վերաբերյալ ձևավորվում է՝ պայմանավորված երկու գործոնով.
-Առաջինը՝ թե ի՞նչ վիճակում է հասարակությունը։ Մեր հասարակությունը դասական անոմիկ հասարակություն է, որտեղ չկա վստահություն, չկա հավատ, չկա հեղինակություն, ինստիտուտները չեն գործում։ Բնակական է, որ հավատի բացակայությունը և պակասը պետք է տարածվի բոլորի վրա։ Երկրորդը՝ սոցիոլգները չեն դրսևորում իրենց որպես կարևոր «ագենտներ», մասնակիցներ քաղաքականության ձևավորմանը, երկրի փոփոխմանը։ Սոցիոլոգների մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ որ ընտրության մասին են խոսում։ Դա ընդհանրապես սոցիոլոգիա չէ, դա «փի-առ» է։ Գիտությո՛ւնը խնայեք։ Չի՛ կարելի մի ընտրության պատճառով գիտությունն էլ ոչնչացնել։