ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Հայաստանի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի»
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատությանևժողովրդավարությանզարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը ժողովրդավարության զարգացմանը ոչ ժողովրդավար և անցումային ժողովրդավարությամբ երկրներում: Պետդեպարտամենտը, զեկույցը պատրաստելիս, հաշվի է առել ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքը։ Զեկույցն ընդգրկում է 106 երկիր, այդ թվում` Հայաստանըևհարևաներկրները:
Զեկույցի համաձայն՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականիմարտի 1-ինիշխանությունըուժէկիրառելբողոքիցույցերըցրելուհամար, ձերբակալվելենբազմաթիվցուցարարներ, իսկ 20-օրյաարտակարգդրությունընշանակալիորենսահմանափակելէլրատվամիջոցներիգործունությանևհավաքներիազատությունը։Ուժայիններիև ցուցարարներիբախումըհանգեցրելէ 10 հոգումահվան, իսկկառավարությունումմարդուիրավունքներիպաշտպանությանվիճակընշանակալիվատացելէմարտիմեկյանբռնություններիցհետո:
Զեկույցի հեղինակները նշում են. «Իշխանություննօգտագործելէիրլծակները`ընդդիմադիրներինկատմամբհետապնդումներիևվրեժինպատակով: Ոստիկանությունըբռնությունէկիրառելկալանավորվածներինկատմամբ, իսկիրավականգործընթացներըհաճախընթացելենոչպատշաճմակարդակով»:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը գործում են անպատիժ և կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքին մնալ որպես ճնշումների գործիք, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրները:
ԶԼՄ-ների վերաբերյալ հատվածում ասված է. «Լագրողներըշարունակումենինքնագրաքննությունը, այսինքն`խուսափումենլուսաբանելորոշթեմաներ, իսկիշխանություններըվիճահարույցորոշումենընդունել` 2 տարովսառեցրելեննորկապուղիներիմրցույթիհայտարարումը»:
Զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարված ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ-ի նպատակներին: Դրանք են` ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում, քաղաքական բազմազանությունը, լրատվամիջոցների և դատական համակարգի անկախությունը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է նաև ընտրական համակարգի զարգացումը Հայաստանում»,- ասում են զեկույցի հեղինակները:
2006 թվականից ուժի մեջ մտած «Հազարամյակիմարտահրավեր» կորպորացիայի հետ պայմանագրի շարունակականությունը կախված է ժողովրդավարության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացից։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ հաշվիառնելով 2008 թվականինախագահականընտրություններիբացթողումներնուընդհանուրհետընթացըժողովրդավարությանբնագավառում՝ Միացյալ Նահանգներն ակտիվացրել է աշխատանքը քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական իշխանությունների և կառավարության հետ` կանխելու համար բացասական միտումները։
Միացյալ Նահանգները բազմիցս պաշտոնապես զգուշացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորումը կախված է ժողովրդավարական գործընթացների զարգացումից և, այդ պատճառով, Միացյալ Նահանգները կրճատել է ֆինանսավորումը այն տարի, երբ գրանցվել է հետընթաց։
Սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել ժողովրդավարության զարգացման ռազմավարության եռամյա ծրագիրը, որի մի մասն ուղղվել է այս տարվա ավագանու ընտրություններից առաջ ընտրական գործընթացի թափանցիկության և արդարության մակարդակը բարձրացնելուն։ Զեկույցում նշված է նաև, որ ի պատասխան կառավարության խնդրանքին` օգնել մարտի 1-2-ի իրադարձությունները քննող անկախ հանձնաժողովի ստեղծման հարցում՝ ԱՄՆ-ի իշխանությունները առաջարկել են, այնուհետև կազմակերպել և ֆինանսավորել են «Սեպտեմբերի 11»-ը հետաքննող անկախ հանձնաժողովի անդամների այցը Հայաստան, որպեսզի նրանք կիսեն իրենց փորձը ազգային ճգնաժամերը հաղթահարելու հարցում։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Հայաստանի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի»
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության և ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը ժողովրդավարության զարգացմանը ոչ ժողովրդավար և անցումային ժողովրդավարությամբ երկրներում: Պետդեպարտամենտը, զեկույցը պատրաստելիս, հաշվի է առել ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքը։ Զեկույցն ընդգրկում է 106 երկիր, այդ թվում` Հայաստանը և հարևան երկրները:
Զեկույցի համաձայն՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, իսկ 20-օրյա արտակարգ դրությունը նշանակալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունության և հավաքների ազատությունը։ Ուժայինների և ցուցարարների բախումը հանգեցրել է 10 հոգու մահվան, իսկ կառավարությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը նշանակալի վատացել է մարտիմեկյան բռնություններից հետո:
Զեկույցի հեղինակները նշում են. «Իշխանությունն օգտագործել է իր լծակները` ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների և վրեժի նպատակով: Ոստիկանությունը բռնություն է կիրառել կալանավորվածների նկատմամբ, իսկ իրավական գործընթացները հաճախ ընթացել են ոչ պատշաճ մակարդակով»:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը գործում են անպատիժ և կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքին մնալ որպես ճնշումների գործիք, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրները:
ԶԼՄ-ների վերաբերյալ հատվածում ասված է. «Լագրողները շարունակում են ինքնագրաքննությունը, այսինքն` խուսափում են լուսաբանել որոշ թեմաներ, իսկ իշխանությունները վիճահարույց որոշում են ընդունել` 2 տարով սառեցրել են նոր կապուղիների մրցույթի հայտարարումը»:
Զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարված ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ-ի նպատակներին: Դրանք են` ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում, քաղաքական բազմազանությունը, լրատվամիջոցների և դատական համակարգի անկախությունը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է նաև ընտրական համակարգի զարգացումը Հայաստանում»,- ասում են զեկույցի հեղինակները:
2006 թվականից ուժի մեջ մտած «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ պայմանագրի շարունակականությունը կախված է ժողովրդավարության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացից։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ հաշվի առնելով 2008 թվականի նախագահական ընտրությունների բացթողումներն ու ընդհանուր հետընթացը ժողովրդավարության բնագավառում՝ Միացյալ Նահանգներն ակտիվացրել է աշխատանքը քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական իշխանությունների և կառավարության հետ` կանխելու համար բացասական միտումները։
Միացյալ Նահանգները բազմիցս պաշտոնապես զգուշացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորումը կախված է ժողովրդավարական գործընթացների զարգացումից և, այդ պատճառով, Միացյալ Նահանգները կրճատել է ֆինանսավորումը այն տարի, երբ գրանցվել է հետընթաց։
Սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել ժողովրդավարության զարգացման ռազմավարության եռամյա ծրագիրը, որի մի մասն ուղղվել է այս տարվա ավագանու ընտրություններից առաջ ընտրական գործընթացի թափանցիկության և արդարության մակարդակը բարձրացնելուն։ Զեկույցում նշված է նաև, որ ի պատասխան կառավարության խնդրանքին` օգնել մարտի 1-2-ի իրադարձությունները քննող անկախ հանձնաժողովի ստեղծման հարցում՝ ԱՄՆ-ի իշխանությունները առաջարկել են, այնուհետև կազմակերպել և ֆինանսավորել են «Սեպտեմբերի 11»-ը հետաքննող անկախ հանձնաժողովի անդամների այցը Հայաստան, որպեսզի նրանք կիսեն իրենց փորձը ազգային ճգնաժամերը հաղթահարելու հարցում։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի