Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և իր գործընկերոջը հրավիրել Հայաստան։
Հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ ՀՀ վարչապետը ճիշտ կաներ, եթե ոչ թե շնորհավորեր ու մեզ մոտ հրավիրեր Վրաստանի վարչապետին, այլ ցավակցեր ու ինքն այցելեր մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի նախկին վարչապետին՝ Յուլյա Տիմոշենկոյին, ով այժմ կալանավայրում է, և ում օրոք Ուկրաինան ռեկորդային տնտեսական անկում արձանագրեց ու ՌԴ–ի հետ կասկածելի մեխանիզմներով գազային պայմանագիր կնքեց։ Եվ ուրեմն, Յուլյայի հետ հանդիպելը Տիգրանի համար ավելի օգտակար կլինի, քանզի Բիձինայից նա սովորելու և օգուտ քաղելու բան չունի։
Տիգրանն ու Բիձինան տեսակներով ու անցած ճանապարհով էլ են տարբեր. Բիձինան իշխանափոխության միջոցով է վարչապետ դարձել ու վայելում է վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, իսկ Տիգրանը վարչապետ է դարձել մարտի 1–ի, 10 զոհի և իշխանությունը բռնության միջոցով պահելու գնով։ Բացի այդ՝ Բիձինան նոր վարչապետ է ու դեռ չի հասցրել ցույց տալ, թե ինչպիսի կառավարիչ է, իսկ ահա Յուլյան ու Տիգրանն իրենց պետություններում տնտեսության հերն անիծել են, ուստի իրար հետ կիսվելու ահագին բան կունենան։
Եվ՝ ամենակարևորի մասին։ Քրիստոնեավայել ապրելակերպի քայլող մարմնավորում հանդիսացող Նավասարդ Կճոյանի «քիփ» վարչապետը գեղեցկուհի Յուլյայի հետ հանդիպման ժամանակ կարող է առաջին ձեռքից տեղեկանալ և ուղղակիորեն տեսնել, թե ինչպիսին են լինում վատ կառավարման հետևանքները, ինչ է պետք անել մեղադրանքների դեպքում, և վերջապես՝ ինչքա՞ն ժամանակով են նստեցնում նման դեպքերում։
Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանին, իրոք, կարող են պետք գալ Յուլյայի խորհուրդներն ու փորձի փոխանակումը։ Եթե «բարեշրջիչի» բարձր հովանու ներքո 16 մլն դոլարի կարգի փող է լվացվում միայն գյուղացիներին դասախոսություններ կարդալու անվան տակ, ապա Բիձինային հանդիպելը ժամանակի անիմաստ վատնում է։ Ճիշտը Յուլյայի հետ հանդիպելն է։
Հանդիպել Բիձինայի՞, թե՞ Յուլյայի հետ

Կորյուն Մանուկյան