Հարուցվել է քրեական գործ թիվ 13/18 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու փորձ անելու համար
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա.Բաբելյանից, որ 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երեևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 13/18 տեղամասում Ս. Պեպանյանը փորձել է 24 հատ քվեարկված քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ և այդ եղանակով կեղծել քվեարկության արդյունքները:
Դիմումատուն կից ներկայացրել է նշված 24 քվեաթերթիկների պատճենները:
Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում 11.06.09թ. հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու: