«Մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մերժվելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսը համապատասխան հայցով դիմել էր ՀՀ Վարչական դատարան՝ ԿԸՀ-ի որոշումը, ինչպես նաև Մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարան ներկայացված 397 էջ փաստաթղթերը և 4 լազերային կրիչների վրա ամփոփված տեսանյութերը ցուցադրում են մայիսի 31-ին ընտրություն կոչված խայտառակության ամբողջ պատկերը։ Վարչական դատարանը հունիսի 10-ին անհիմն ու ապօրինի որոշում է կայացրել վարույթ չընդունել և ետ վերադարձնել հայցադիմումը։ Հայցը մերժելու պատճառաբանությունը, այն է՝ Հայ Ազգային Կոնգրես դաշինքի մեջ մտնող 14 կուսակցություններից մեկը հետ է վերցրել իր լիազորագիրը, ավելի քան անհեթեթ է, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ Դաշինքի մեկ այլ հայց, ընդամենը 9 կուսակցությունների ստորագրությամբ, ընդունել և քննարկել էր Սահմանադրական դատարանը։
Դատարանի այս քայլն ունի պարզ բացատրություն. հասկանալով, որ ահռելի փաստական նյութի ու անհերքելի ապացույցների պայմաններում անհնար պետք է լինի մերժել Կոնգրեսի հայցը՝ դատարանը գերադասել է հերթական անգամ դիմել ցինիկ այս քայլին։ Դրանով դատարանը ավելորդ մի անգամ ապացուցում է, որ Հայաստանում արդարադատություն ու դատական համակարգ գոյություն չունի, այն վաղուց, ինչպես պետական մյուս կառույցները, վերածվել է վարչախմբի հլու ու անինքնասեր կամակատարի՝ պատրաստ կատարել նրա ամեն մի ապօրինի ու նվաստացուցիչ հրահանգ»։
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը