Միշիկական քարոզչամեքենան և Նիկոլ Փաշինյանի ֆունկցիան
Նախագահական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն ամեն ինչ անում են, որ քաղաքական դաշտում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը չկայանա։ Բաղրամյան 26–ին լրջորեն անհանգստացնում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի, ինչպես նաև քաղաքական մյուս շրջանակների ու հասարակական տարբեր շերտերի համատեղ գործելու հեռանկարը։
Հակասերժական կոալիցիայի ձևավորումը թույլ չտալու համար՝ ՀՀԿ ղեկավարն իրեն հոգեհարազատ ոճով և ունեցած բոլոր ռեսուրսներով աշխատում է հատկապես ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դեմ։ Հին հաճախորդները վաղուց բացահայտված են և այդ առումով անպիտան։ Դա է պատճառը, որ իշխանությունը ժամանակից շուտ բացահայտում է իր նոր հաճախորդներին ու անխնա կերպով օգտագործում նրանց։ Խոսքս մասնավորապես ՀԱԿ–ի ցուցակով պատգամավոր դարձածներից մեկի մասին է։ Հետևե՛ք Արտաշես Գեղամյանի հանգույն «ընդդիմադիրություն» անող Նիկոլ Փաշինյանի ու նրան պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի պահվածքին, ու ամեն ինչ պարզ կդառնա։ «Ընդդիմադիր» այդ գործչի իբր արմատական հռետորաբանությունն ու սուր ելույթներն ընդամենը ժանրի կանոնների մեջ են մտնում և նպատակ ունեն քողածածկելու նրա բուն առաքելությունը։
Նիկոլի գործունեությանը գնահատական տալիս պետք է հիմք ընդունել ոչ թե նրա բոցաշունչ ելույթները (այդպիսիք Դալլաքյանն ու ՕԵԿ առաջնորդն էլ են ունեցել), այլ բուն գործողություններն ու արձանագրված փաստերը։ Իսկ փաստն այն է, որ Փաշինյանը ողջունում է Սերժ Սարգսյանի՝ Վարդան Օսկանյանի դեմ «գործ» սարքելու նախաձեռնությունը և«մարտի 1–ի» թեման դեմագոգիկ կերպով շահարկելով՝ «գաղափարական» հիմնավորումներ է տալիս Աղվան Հովսեփյանի հայտնի միջնորդությանը, ինչպես նաև Սերժի թիմակիցների հետ համատեղ արշավ է իրականացնում ԲՀԿ–ի դեմ՝ հընթացս ձգտելով պառակտել ՀԱԿ–ը և վարկաբեկել ԼևոնՏեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը։
Փաստ է նաև այն, որ սերժահաճո բոլոր «մուտիլովկաների» և ստերի տարածման սկզբնաղբյուրը, որպես կանոն, դառնում է «Հայկական ժամանակը»։ Փեսայական քարոզչամեքենայի աշխատանքային սխեման այդ առումով շատ միօրինակ է. սկզբում «Հայկական ժամանակը», հղում անելով իբր հավաստի աղբյուրներին, «լուր» է տպում ԲՀԿ–ի մասով, որից հետո համապատասխան թերթերն ու տարատեսակ «Միշիկ.am»–ները տարածում են այդ «լուրը», այնուհետև տարբեր անունների տակ և տարբեր լրատվամիջոցներում հանդես եկող «անկախ» վերլուծաբանները, որպես կայացած փաստ ներկայացնելով «լուրը», համապատասխան եզրակացություններ են մատուցում լսարանին, իսկ վերջում այդ ամենը մեջբերվում է վերահսկելի ռադիոներով ու «Միշիկ–TV»–ներով տրվող մամուլի տեսություններով։ Այդպիսով փորձ է արվում ստի տարածման ինտենսիվ ու էքստենսիվ մեթոդների օգնությամբ մարդկանց ուղեղի լվացում կազմակերպել և նպաստել «Վերարտադրություն» օպերացիայի կյանքի կոչմանը։
Եվ այսպես, Բաղրամյան 26–ը, փոխարենը երկրի առաջ կանգնած խնդիրները լուծելու և իր բուն պարտականությունները կատարելու, ստեղծել է ստի ու կեղծիքի տարածման գեբելսյան ոճով աշխատող մի քարոզչամեքենա, որի մեջ կարևորագույն տեղ է հատկացված «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին, ում պատկանող «Հայկական ժամանակն» ամբողջությամբ ինտեգրվել է միշիկական համակարգին ու վերածվել տպագիր մամուլի դաշտում «1in.am»–ի ֆունկցիան կատարող գործիքի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համար դարձել է տպագիր մամուլի դաշտի «Արման Բաբաջանյան–2»–ը։
Երեկ, օրինակ, «Հայկական ժամանակը» հերթական ապատեղեկատվությունը տարածեց այն մասին, թե իբր սպասվում է կոալիցիոն նոր հուշագրի ստորագրում, և իբր ԲՀԿ–ն 2013թ. սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ դրա դիմաց Գագիկ Ծառուկյանը նշանակվելու է փոխվարչապետ ու ստանալու է մի քանի նախարարական ու մարզպետական աթոռ։ Ինչպես և սպասվում էր, միշիկական բոլոր լրատվամիջոցները, հղում անելով «Հայկական ժամանակին», ինտենսիվորեն տարածեցին այդ «լուրը»։ Թե որքանով է հավաստի «Հայկական ժամանակի» աղբյուրը, կարող ենք դատել միասնական ցուցակի ու ԲՀԿ–ի՝ կոալիցիայի մեջ մտնելու պատմությունները հիշելով։
Ինչպես հայտնի է, «Հայկական ժամանակն» ԱԺ ընտրությունների նախաշեմին գրում էր, թե իր ունեցած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն վերջնականապես որոշվել է, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու մայիսի 6–ի ընտրություններին։ Նման բան տարածում էին նաև բացահայտված միշիկական լրատվամիջոցները, բայց դեռևս ընդդիմադիրի համբավ ունեցող «Հայկական ժամանակի» կողմից այդ ապատեղեկատվության «ռասկրուտկան» հուշում էր, որ գործ ունենք «դհոլի» ֆունկցիա կատարող թերթի հետ։
Պարզ էր, որ միասնական ցուցակը Բաղրամյան 26–ի ցանկությունն էր։ Պարզ էր նաև, որ ԲՀԿ–ին միասնական ցուցակ պարտադրելով՝ Սերժ Սարգսյանն արդեն անապատի կվերածեր քաղաքական դաշտն ու մեկ տարի անց հանգիստ կդառնար Հայկական Թուրքմենբաշի։
Լուրջ վերլուծաբան լինել պետք չէր՝ հասկանալու համար, որ միասնական ցուցակը ձեռնտու չէր ո՛չ ԲՀԿ–ին, ո՛չ ՀԱԿ–ին, ո՛չ մյուս բոլոր քաղաքական ուժերին ու մեր հանրությանը, բայց արի ու տես, որ «ընդդիմադիր» Նիկոլի թերթը խանդավառված գրում էր միասնական ցուցակի ձևավորման մասին և լծված էր այն քարոզելու գործին։ Եվ դա այն դեպքում, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրությանն էր ներկայացրել իր քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի մասով։
Կյանքն, իհարկե, ցույց տվեց, որ ԲՀԿ–ն առանձին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, և որ «Հայկական ժամանակը» ստում էր, բայց դա չխանգարեց, որՆիկոլի թերթը հետագայում էլ նույն ոճով աշխատի ու նույն հավաստի աղբյուրներին հղում անելով՝ գրի, թե ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններին առանձին է մասնակցում, որպեսզի ձայներ տանի ընդդիմադիր դաշտից ու մայիսի 6–ին հայտարարի կոալիցիայում մնալու մասին։
«ԲՀԿ–ն վերցնում է նախարարական ու մարզպետական պաշտոնները և մնում կոալիցիայում»,–Բաղրամյան 26–ի ցանկությունները հավաստի աղբյուրի տեղ ներկայացնելով՝ գրում էր «Հայկական ժամանակը» մայիսի 6–ի ընտրություններից հետո։ Թե իրականում ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։
Այսպիսով՝ հիմա միայն քաղաքական անցուդարձին չհետևողների, մանկամիտների և քաղաքական անմեղսունակների համար կարող է պարզ չլինել, թե ինչով է իրականում զբաղված Նիկոլ Փաշինյանը, քանի որ մեր ժողովուրդը Ա. Գեղամյան է տեսել, Ա. Բաղդասարյան է տեսել, Վ. Դալլաքյան է տեսել, ու արդեն հնարավոր չէ մարդկանց մոլորեցնել, մանավանդ որ իշխանական պատվերի կատարումն այնքան ակնհայտ է և կատարողական վարպետությունն այնքան ցածր մակարդակի, որ հնարավոր չէ չնկատել նորաթուխ հաճախորդին։
Ափսոս էր Նիկոլը։ Այդքան ջահել, բայց արդեն Գեղամյան։
Միշիկական քարոզչամեքենան և Նիկոլ Փաշինյանի ֆունկցիան
Նախագահական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն ամեն ինչ անում են, որ քաղաքական դաշտում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը չկայանա։ Բաղրամյան 26–ին լրջորեն անհանգստացնում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի, ինչպես նաև քաղաքական մյուս շրջանակների ու հասարակական տարբեր շերտերի համատեղ գործելու հեռանկարը։
Հակասերժական կոալիցիայի ձևավորումը թույլ չտալու համար՝ ՀՀԿ ղեկավարն իրեն հոգեհարազատ ոճով և ունեցած բոլոր ռեսուրսներով աշխատում է հատկապես ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դեմ։ Հին հաճախորդները վաղուց բացահայտված են և այդ առումով անպիտան։ Դա է պատճառը, որ իշխանությունը ժամանակից շուտ բացահայտում է իր նոր հաճախորդներին ու անխնա կերպով օգտագործում նրանց։ Խոսքս մասնավորապես ՀԱԿ–ի ցուցակով պատգամավոր դարձածներից մեկի մասին է։ Հետևե՛ք Արտաշես Գեղամյանի հանգույն «ընդդիմադիրություն» անող Նիկոլ Փաշինյանի ու նրան պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի պահվածքին, ու ամեն ինչ պարզ կդառնա։ «Ընդդիմադիր» այդ գործչի իբր արմատական հռետորաբանությունն ու սուր ելույթներն ընդամենը ժանրի կանոնների մեջ են մտնում և նպատակ ունեն քողածածկելու նրա բուն առաքելությունը։
Նիկոլի գործունեությանը գնահատական տալիս պետք է հիմք ընդունել ոչ թե նրա բոցաշունչ ելույթները (այդպիսիք Դալլաքյանն ու ՕԵԿ առաջնորդն էլ են ունեցել), այլ բուն գործողություններն ու արձանագրված փաստերը։ Իսկ փաստն այն է, որ Փաշինյանը ողջունում է Սերժ Սարգսյանի՝ Վարդան Օսկանյանի դեմ «գործ» սարքելու նախաձեռնությունը և «մարտի 1–ի» թեման դեմագոգիկ կերպով շահարկելով՝ «գաղափարական» հիմնավորումներ է տալիս Աղվան Հովսեփյանի հայտնի միջնորդությանը, ինչպես նաև Սերժի թիմակիցների հետ համատեղ արշավ է իրականացնում ԲՀԿ–ի դեմ՝ հընթացս ձգտելով պառակտել ՀԱԿ–ը և վարկաբեկել Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը։
Փաստ է նաև այն, որ սերժահաճո բոլոր «մուտիլովկաների» և ստերի տարածման սկզբնաղբյուրը, որպես կանոն, դառնում է «Հայկական ժամանակը»։ Փեսայական քարոզչամեքենայի աշխատանքային սխեման այդ առումով շատ միօրինակ է. սկզբում «Հայկական ժամանակը», հղում անելով իբր հավաստի աղբյուրներին, «լուր» է տպում ԲՀԿ–ի մասով, որից հետո համապատասխան թերթերն ու տարատեսակ «Միշիկ.am»–ները տարածում են այդ «լուրը», այնուհետև տարբեր անունների տակ և տարբեր լրատվամիջոցներում հանդես եկող «անկախ» վերլուծաբանները, որպես կայացած փաստ ներկայացնելով «լուրը», համապատասխան եզրակացություններ են մատուցում լսարանին, իսկ վերջում այդ ամենը մեջբերվում է վերահսկելի ռադիոներով ու «Միշիկ–TV»–ներով տրվող մամուլի տեսություններով։ Այդպիսով փորձ է արվում ստի տարածման ինտենսիվ ու էքստենսիվ մեթոդների օգնությամբ մարդկանց ուղեղի լվացում կազմակերպել և նպաստել «Վերարտադրություն» օպերացիայի կյանքի կոչմանը։
Եվ այսպես, Բաղրամյան 26–ը, փոխարենը երկրի առաջ կանգնած խնդիրները լուծելու և իր բուն պարտականությունները կատարելու, ստեղծել է ստի ու կեղծիքի տարածման գեբելսյան ոճով աշխատող մի քարոզչամեքենա, որի մեջ կարևորագույն տեղ է հատկացված «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին, ում պատկանող «Հայկական ժամանակն» ամբողջությամբ ինտեգրվել է միշիկական համակարգին ու վերածվել տպագիր մամուլի դաշտում «1in.am»–ի ֆունկցիան կատարող գործիքի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համար դարձել է տպագիր մամուլի դաշտի «Արման Բաբաջանյան–2»–ը։
Երեկ, օրինակ, «Հայկական ժամանակը» հերթական ապատեղեկատվությունը տարածեց այն մասին, թե իբր սպասվում է կոալիցիոն նոր հուշագրի ստորագրում, և իբր ԲՀԿ–ն 2013թ. սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ դրա դիմաց Գագիկ Ծառուկյանը նշանակվելու է փոխվարչապետ ու ստանալու է մի քանի նախարարական ու մարզպետական աթոռ։ Ինչպես և սպասվում էր, միշիկական բոլոր լրատվամիջոցները, հղում անելով «Հայկական ժամանակին», ինտենսիվորեն տարածեցին այդ «լուրը»։ Թե որքանով է հավաստի «Հայկական ժամանակի» աղբյուրը, կարող ենք դատել միասնական ցուցակի ու ԲՀԿ–ի՝ կոալիցիայի մեջ մտնելու պատմությունները հիշելով։
Ինչպես հայտնի է, «Հայկական ժամանակն» ԱԺ ընտրությունների նախաշեմին գրում էր, թե իր ունեցած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն վերջնականապես որոշվել է, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու մայիսի 6–ի ընտրություններին։ Նման բան տարածում էին նաև բացահայտված միշիկական լրատվամիջոցները, բայց դեռևս ընդդիմադիրի համբավ ունեցող «Հայկական ժամանակի» կողմից այդ ապատեղեկատվության «ռասկրուտկան» հուշում էր, որ գործ ունենք «դհոլի» ֆունկցիա կատարող թերթի հետ։
Պարզ էր, որ միասնական ցուցակը Բաղրամյան 26–ի ցանկությունն էր։ Պարզ էր նաև, որ ԲՀԿ–ին միասնական ցուցակ պարտադրելով՝ Սերժ Սարգսյանն արդեն անապատի կվերածեր քաղաքական դաշտն ու մեկ տարի անց հանգիստ կդառնար Հայկական Թուրքմենբաշի։
Լուրջ վերլուծաբան լինել պետք չէր՝ հասկանալու համար, որ միասնական ցուցակը ձեռնտու չէր ո՛չ ԲՀԿ–ին, ո՛չ ՀԱԿ–ին, ո՛չ մյուս բոլոր քաղաքական ուժերին ու մեր հանրությանը, բայց արի ու տես, որ «ընդդիմադիր» Նիկոլի թերթը խանդավառված գրում էր միասնական ցուցակի ձևավորման մասին և լծված էր այն քարոզելու գործին։ Եվ դա այն դեպքում, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրությանն էր ներկայացրել իր քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի մասով։
Կյանքն, իհարկե, ցույց տվեց, որ ԲՀԿ–ն առանձին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, և որ «Հայկական ժամանակը» ստում էր, բայց դա չխանգարեց, որՆիկոլի թերթը հետագայում էլ նույն ոճով աշխատի ու նույն հավաստի աղբյուրներին հղում անելով՝ գրի, թե ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններին առանձին է մասնակցում, որպեսզի ձայներ տանի ընդդիմադիր դաշտից ու մայիսի 6–ին հայտարարի կոալիցիայում մնալու մասին։
«ԲՀԿ–ն վերցնում է նախարարական ու մարզպետական պաշտոնները և մնում կոալիցիայում»,–Բաղրամյան 26–ի ցանկությունները հավաստի աղբյուրի տեղ ներկայացնելով՝ գրում էր «Հայկական ժամանակը» մայիսի 6–ի ընտրություններից հետո։ Թե իրականում ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։
Այսպիսով՝ հիմա միայն քաղաքական անցուդարձին չհետևողների, մանկամիտների և քաղաքական անմեղսունակների համար կարող է պարզ չլինել, թե ինչով է իրականում զբաղված Նիկոլ Փաշինյանը, քանի որ մեր ժողովուրդը Ա. Գեղամյան է տեսել, Ա. Բաղդասարյան է տեսել, Վ. Դալլաքյան է տեսել, ու արդեն հնարավոր չէ մարդկանց մոլորեցնել, մանավանդ որ իշխանական պատվերի կատարումն այնքան ակնհայտ է և կատարողական վարպետությունն այնքան ցածր մակարդակի, որ հնարավոր չէ չնկատել նորաթուխ հաճախորդին։
Ափսոս էր Նիկոլը։ Այդքան ջահել, բայց արդեն Գեղամյան։
Կարեն Հակոբջանյան