Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը և երիտհանրապետականները
Հետևելով երիտհանրապետականների պահվածքին՝ գալիս ես այն եզրակացության, որ նախկին երիտհանրապետական Վազգեն Խաչիկյանի «դպրոցն» իր արժանի հետևորդներն ունի։ Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ ո՛չ Արմեն Աշոտյանը, ո՛չ Էդուարդ Շարմազանովը, ո՛չ Կարեն Ավագյանը կենսաթոշակառուների մեծ բարեկամ Խաչիկյանի «կլասը» չունեն։ Խաչիկյանը «երիտհանրապետական» տեսակի օրենսդիրն է, և այդ տեսակի մեջ, բնականաբար, առանձնանում է մյուսներից։ Այնպես, ինչպես Խաչիկյանն էր ծառայություններ մատուցում ղեկավարությանը, դեռ ոչ մեկին չի հաջողվել։
Մեռած հոգիների մասնագետ ՎազգենԽաչիկյանը դեռևս նախորդ դարի 90–ականներից ներդրեց ԲՈՒՀ–երի ուսխորհուրդներից դեպի իշխող կուսակցության նոմենկլատուրա տանող հոսքագիծը։ Ղեկավարությանը քծնելու, տերեր փոխելու, շոպլիկություն անելու, ամեն մի էժանագին առաջադրանք շվոնդերավարի կատարելու, շարիկովյան էնտուզիազմով հակառակորդների դեմ դուրս գալու և հետագայում փողոտ աշխատանք կպցնելու քայլող մարմնավորում է Վազգեն Խաչիկյանը, ում անցած ուղին, դատելով ամենից, մինչև հիմա էլ ոգեշնչում է մեր ժամանակների բոլշևիկների կոմսոմոլական թևին։
Ճիշտ է, Խաչիկյանն այժմ կալանավայրում է և դարձել է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցող (այլ ոչ թե հակակոռուպցիոն պայքար մղող) Սերժ Սարգսյանի զոհը, բայց դա չի խանգարում, որ նրա կրկտսեր գործընկերները և հոգեզավակները վազգենխաչիկյանություն անեն. ամեն մեկին թվում է, թե ինքն ավելի ճարպիկ կգտնվի, և իր հետ դա չի պատահի։
Երիտհանրապետական Կարեն Ավագյանին թվում է, որ եթե ինքը բացասական գնահատի գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ–ականների անձնական կարծիք ունենալը, ապա մի գեղեցիկ օր ինքն ու իր վերադասը պատասխան չեն տա պայթած փուչիկների համար։ Ինչ վերաբերում է անձնական կարծիք ունենալը քննադատության առարկա դարձնելուն, ապա Ավագյանն այդպիսով ակամայից խոստովանում է, որ ՀՀԿ–ում անձնական կարծիք ունենալը համարվում է վատ բան: Ասել է թե՝ իշխող ուժի ներսում բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար։
Արմեն Աշոտյանին թվում է, որ եթե ինքը ԲՀԿ–ի դեմ հակաքարոզչություն իրականացնելուց և «տերտերական» կայֆերից ազատ ժամանակ ՀՀ կրթության ու գիտության հարցերով զբաղվի, ապա հետագայում հանգիստ կկարողանա վայելել կուտակածը։ Ի դեպ, Խաչիկյանին էլ էր այդպես թվում։
Էդուարդ Շարմազանովին թվում է, որ եթե ինքն իր փոխարեն «խոսացնի» ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դարձած «ատամնատեխնիկին»՝ Նաիրա Կարապետյանին, ապա դրանով կապահովագրի իրեն և կընկալվի որպես ծանրակշիռ դեմք։ Նկատենք, որ եթե ԲՀԿ–ի հետ «փոխհրաձգության» ժամանակ Շարմազանովը «այ էմ ը թեյբլների» կամ «ժելեոտածների» կուսակցության անդամ Նաիրային է «դայաղ» անում, ապա ՀՀԿ խոսնակը պետք է պատրաստ լինի, որ մի օր իրեն կպատասխանի, ասենք, չոլբուլախցի Վարդուշը։
Մի խոսքով՝ ամեն մի երիտհանրապետական պետք է միայն «օրվա կուրսով» չապրի ու միշտ հիշի Վազգեն Խաչիկյանի պատմությունը։
Ասում են, թե Խաչիկյանը թոշակառուների միլիոններն «ուտելիս» նաև փայ է հասցրել իրեն այսօր բռնողներին, ընտրությունների ժամանակ մեռած հոգիներին քվեարկել է տվել ՀՀԿ–ի ու Սերժի օգտին և ՀՀԿ «սև» դրամարկղին էլ ահագին հատկացումներ է արել, բայց դե որտե՞ղ է հիմա Խաչիկյանը...
Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը և երիտհանրապետականները
Հետևելով երիտհանրապետականների պահվածքին՝ գալիս ես այն եզրակացության, որ նախկին երիտհանրապետական Վազգեն Խաչիկյանի «դպրոցն» իր արժանի հետևորդներն ունի։ Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ ո՛չ Արմեն Աշոտյանը, ո՛չ Էդուարդ Շարմազանովը, ո՛չ Կարեն Ավագյանը կենսաթոշակառուների մեծ բարեկամ Խաչիկյանի «կլասը» չունեն։ Խաչիկյանը «երիտհանրապետական» տեսակի օրենսդիրն է, և այդ տեսակի մեջ, բնականաբար, առանձնանում է մյուսներից։ Այնպես, ինչպես Խաչիկյանն էր ծառայություններ մատուցում ղեկավարությանը, դեռ ոչ մեկին չի հաջողվել։
Մեռած հոգիների մասնագետ Վազգեն Խաչիկյանը դեռևս նախորդ դարի 90–ականներից ներդրեց ԲՈՒՀ–երի ուսխորհուրդներից դեպի իշխող կուսակցության նոմենկլատուրա տանող հոսքագիծը։ Ղեկավարությանը քծնելու, տերեր փոխելու, շոպլիկություն անելու, ամեն մի էժանագին առաջադրանք շվոնդերավարի կատարելու, շարիկովյան էնտուզիազմով հակառակորդների դեմ դուրս գալու և հետագայում փողոտ աշխատանք կպցնելու քայլող մարմնավորում է Վազգեն Խաչիկյանը, ում անցած ուղին, դատելով ամենից, մինչև հիմա էլ ոգեշնչում է մեր ժամանակների բոլշևիկների կոմսոմոլական թևին։
Ճիշտ է, Խաչիկյանն այժմ կալանավայրում է և դարձել է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցող (այլ ոչ թե հակակոռուպցիոն պայքար մղող) Սերժ Սարգսյանի զոհը, բայց դա չի խանգարում, որ նրա կրկտսեր գործընկերները և հոգեզավակները վազգենխաչիկյանություն անեն. ամեն մեկին թվում է, թե ինքն ավելի ճարպիկ կգտնվի, և իր հետ դա չի պատահի։
Երիտհանրապետական Կարեն Ավագյանին թվում է, որ եթե ինքը բացասական գնահատի գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ–ականների անձնական կարծիք ունենալը, ապա մի գեղեցիկ օր ինքն ու իր վերադասը պատասխան չեն տա պայթած փուչիկների համար։ Ինչ վերաբերում է անձնական կարծիք ունենալը քննադատության առարկա դարձնելուն, ապա Ավագյանն այդպիսով ակամայից խոստովանում է, որ ՀՀԿ–ում անձնական կարծիք ունենալը համարվում է վատ բան: Ասել է թե՝ իշխող ուժի ներսում բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար։
Արմեն Աշոտյանին թվում է, որ եթե ինքը ԲՀԿ–ի դեմ հակաքարոզչություն իրականացնելուց և «տերտերական» կայֆերից ազատ ժամանակ ՀՀ կրթության ու գիտության հարցերով զբաղվի, ապա հետագայում հանգիստ կկարողանա վայելել կուտակածը։ Ի դեպ, Խաչիկյանին էլ էր այդպես թվում։
Էդուարդ Շարմազանովին թվում է, որ եթե ինքն իր փոխարեն «խոսացնի» ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դարձած «ատամնատեխնիկին»՝ Նաիրա Կարապետյանին, ապա դրանով կապահովագրի իրեն և կընկալվի որպես ծանրակշիռ դեմք։ Նկատենք, որ եթե ԲՀԿ–ի հետ «փոխհրաձգության» ժամանակ Շարմազանովը «այ էմ ը թեյբլների» կամ «ժելեոտածների» կուսակցության անդամ Նաիրային է «դայաղ» անում, ապա ՀՀԿ խոսնակը պետք է պատրաստ լինի, որ մի օր իրեն կպատասխանի, ասենք, չոլբուլախցի Վարդուշը։
Մի խոսքով՝ ամեն մի երիտհանրապետական պետք է միայն «օրվա կուրսով» չապրի ու միշտ հիշի Վազգեն Խաչիկյանի պատմությունը։
Ասում են, թե Խաչիկյանը թոշակառուների միլիոններն «ուտելիս» նաև փայ է հասցրել իրեն այսօր բռնողներին, ընտրությունների ժամանակ մեռած հոգիներին քվեարկել է տվել ՀՀԿ–ի ու Սերժի օգտին և ՀՀԿ «սև» դրամարկղին էլ ահագին հատկացումներ է արել, բայց դե որտե՞ղ է հիմա Խաչիկյանը...
Կորյուն Մանուկյան