Տեղի կունենա ՀՄՀ–Հայաստան ՊՈԱԿ–ի կառավարման խորհրդի նիստը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտն իր զեկույցում նշել էր, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին։ Կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում էլ որոշում է կայացվել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: ՀՀ նախագահն ու կառավարությունը դեռևս մեկ տարի առաջ հայտարարել էին, որ, Կորպորացիայի կողմից ֆինասավորման դադարեցման դեպքում անգամ, նախատեսված ծրագրերը կիրագործվեն սեփական ներքին ռեսուրսների հաշվին։ «7օր»-ը փորձել է ծրագրի շարունակականության մասին տեղեկություններ ստանալ ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանից։ Նա ասել է, որ այսօր տեղի է ունենալու ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստը, որի ժամանակ, հնարավոր է, քննարկվի պետության կողմից այդ ծրագրի ֆինասավորման հարցը։
-Չեմ ակնկալում որևէ որոշում, բայց հարցը կքննարկվի, ուղեցույցներ կնախանշվեն,-ասել է նա։