Լրահոս

29.10.2012 11:45


Հերթական միջադեպը թուրք–սիրիական սահմանին. կրկին արկ է պայթել

Հերթական միջադեպը թուրք–սիրիական սահմանին. կրկին արկ է պայթել

Իսլամական զոհաբերության տոնի առթիվ Սիրիայում հաստատված հրադադարը հերթական անգամ խախտվել է։ Եվ միջադեպը կրկին տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։

 Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այսօր առավոտյան սիրիական սահմանից արձակված երկու արկ է պայթել Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքում։  Դրանք ընկել են կես ժամի տարբերությամբ և պայթել հողատարածքներում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Թուրքական կողմից պատասխան հարված հասցնելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը