Հարկային վարչարարության ոլորտում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը. գնահատում են միջազգային հեղինակավոր կառույցները
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: ՊԵԿ շարունակական բարեփոխումների արդյունքում արձանագրված էական առաջընթացը բարձր է գնահատվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետովբարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:
Հարկային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ ծրագրերով (այդ թվում նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցնառումների ծրագրով) սահմանվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կոչված էին հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների կատարման հնարավորինս պարզեցված մեխանիզմների սահմանմանը` զուգակցված վարչարարական արդի գործիքների կիրառմամբ: «Ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական գործիքների համալիր կիրառումը հանգեցրեց հարկային հաշվետվությունների մշակման, ներկայացման պարբերականության, վճարումների կատարման քանակական ցուցանիշի բարելավման, ինչպես նաև էականորեն նվազեցրեց վերջիններիս համար հարկ վճարողների կողմից ծախսվող ժամանակահատվածը»,-նշել են ոլորտի պատասխանատուները:
Վերջին տարիներին մեկնարկած բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը հարկերի հաշվառման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության կրճատումն է, ինչը հնարավոր դարձավ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, բարեփոխումների շրջանակում 2009թ. հունվարի 1-ից գործարկվել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: «Այս տարիների ընթացքում համակարգի շարունակական կատարելագործման արդյունքում պարբերաբար աճել է հարկային ձևերի քանակը` 7-ից հասնելով 45-ի: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման մարմնի կողմից կիրառվել է էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համակարգ, ինչի նախաձեռնողը եղել է հենց ՊԵԿ-ը: 2010թ. հունվարի 1-ից մատուցվող էլեկտրոնային ծառայություններին ավելացվել է հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային եղանակով լրացնելու մեխանիզմը: Այս համակարգն առավելագույնս հեշտացնում է հարկ վճարողների աշխատանքը` ազատելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ հետագայում հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից»:
2009-2012 թվականներին հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ուղղությամբ մի շարք այլ աշխատանքներ ևս իրականացվել են, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների համակարչային ցանցին միացումը GPRS համակարգի միջոցով, ՊԵԿ-ի ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շրջանակների ընդլայնումը, ապառքների և չներկայացված հաշվարկների վերաբերյալ ծանուցումների էլեկտրոնային փոստով առաքումը:
Էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունավետության մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Այսպես, եթե 2010-ին էլեկտրոնային հաշվարկ ներկայացնողների թիվը կազմել է 3 933, 2011թ.-ին` 7 286, ապա 2012-ի 9 ամիսների ընթացքում այն հասել է 11 077-ի: Իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողների թիվը 2011թ.-ի 3 334-ից 2012-ի նույն ժամանակահատվածում հասել է 4 734-ի, էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների քանակն էլ կազմել է` 2011թ.-ին 4 446,938, 2012թ. 9 ամիսներին` 4 260 008: GPRS համակարգով ցանցին միացված ՀԴՄ-ների քանակը 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում հասել է 13 141-ի` 2010թ. 9 162-ի և 2011թ.-ի 11 420-ի փոխարեն: Զգալի ավելացել է նաև էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների քանակը: Եթե 2010-ին այն կազմել է 64 416, 2011-ին` 181 834, ապա 2012-ի 9 ամիսներին` 239 873:
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, ապաՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով,թեպետ Հայաստանը 2011-12 թվականների համեմատությամբ մնացել է նույն դիրքի վրա, սակայն զեկույցում ընդգրկված այն ցուցիչները, որոնք վերաբերում են մաքսային ծառայությանը, լիովին բավարարում են միջազգային չափանիշներին: «Օրինակ` «Doing Business»-ում առաջին տեղը զբաղեցնող Սինգապուրում մաքսային ձևակերպումների համար պահանջվում է 3 փաստաթուղթ և մեկ օր, ինչն իրականացվում է նաև մեր երկրում: Վստահեցնում եմ, որ մաքսային ցուցիչների մասով մեր բոլոր պարտավորությունները կատարված են, և չկա մեկ գործողություն, որ չհամապատասխանի միջազգային լավագույն փորձին»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը:
Տնտեսագիտական բնագավառում հեղինակավոր վարկանիշներից է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակվող ամենամյա «Համաշխարհային մշցունակություն» (Global Competitiveness - GCI) զեկույցը: Նշենք, որ երկրների տնտեսական վիճակի վերաբերյալ գնահատումներ կատարելու համար GCI զեկույցում օգտագործվում են հարյուրից ավել ցուցանիշներ՝ 12 ուղղություններով: Ցուցանիշներից մեկը` «Հարկման չափը և ազդեցությունը» վերաբերում է հարկային համակարգի ազդեցությանը տնտեսական գործունեության և ներդրումների խթանման վրա և մեծապես պայմանավորված է երկրի հարկային վարչարարության բնութագրերով: Իսկ «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշը վերաբերում է մաքսային համակարգի արդյունավետությանը:
Այսպես, վերջերս հրապարակված GCI 2012-2013 զեկույցում, Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 144 պետությունների միջև` բարելավելով իր դիրքը նախորդ (GCI 2011-2012) զեկույցով գրաված 92-րդ տեղի (142-ից) համեմատ: Իսկ «Հարկման չափը և ազդեցությունը» ցուցանիշով Հայաստանն արձանագրել է ավելի մեծ աճ՝ զբաղեցնելով 45-րդ տեղը, նախորդ տարվա 65-րդ տեղի համեմատ: «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշի մասով նույնպես արձանագրվել է էական աճ` զբաղեցնելով 127-րդ տեղը, նախորդ` 132-րդ տեղի համեմատ: Հատկանշական է, որ, համաձայն GCI 2012-2013 զեկույցի, Հայաստանն իր զարգացման մակարդակով վերջնականապես անցել է անցումային փուլը և առաջին անգամ ընդգրկվել ռացիոնալ զարգացող պետությունների շարքում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հարկային վարչարարության ոլորտում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը. գնահատում են միջազգային հեղինակավոր կառույցները
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: ՊԵԿ շարունակական բարեփոխումների արդյունքում արձանագրված էական առաջընթացը բարձր է գնահատվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:
Հարկային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ ծրագրերով (այդ թվում նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցնառումների ծրագրով) սահմանվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կոչված էին հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների կատարման հնարավորինս պարզեցված մեխանիզմների սահմանմանը` զուգակցված վարչարարական արդի գործիքների կիրառմամբ: «Ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական գործիքների համալիր կիրառումը հանգեցրեց հարկային հաշվետվությունների մշակման, ներկայացման պարբերականության, վճարումների կատարման քանակական ցուցանիշի բարելավման, ինչպես նաև էականորեն նվազեցրեց վերջիններիս համար հարկ վճարողների կողմից ծախսվող ժամանակահատվածը»,-նշել են ոլորտի պատասխանատուները:
Վերջին տարիներին մեկնարկած բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը հարկերի հաշվառման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության կրճատումն է, ինչը հնարավոր դարձավ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, բարեփոխումների շրջանակում 2009թ. հունվարի 1-ից գործարկվել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: «Այս տարիների ընթացքում համակարգի շարունակական կատարելագործման արդյունքում պարբերաբար աճել է հարկային ձևերի քանակը` 7-ից հասնելով 45-ի: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման մարմնի կողմից կիրառվել է էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համակարգ, ինչի նախաձեռնողը եղել է հենց ՊԵԿ-ը: 2010թ. հունվարի 1-ից մատուցվող էլեկտրոնային ծառայություններին ավելացվել է հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային եղանակով լրացնելու մեխանիզմը: Այս համակարգն առավելագույնս հեշտացնում է հարկ վճարողների աշխատանքը` ազատելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ հետագայում հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից»:
2009-2012 թվականներին հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ուղղությամբ մի շարք այլ աշխատանքներ ևս իրականացվել են, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների համակարչային ցանցին միացումը GPRS համակարգի միջոցով, ՊԵԿ-ի ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շրջանակների ընդլայնումը, ապառքների և չներկայացված հաշվարկների վերաբերյալ ծանուցումների էլեկտրոնային փոստով առաքումը:
Էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունավետության մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Այսպես, եթե 2010-ին էլեկտրոնային հաշվարկ ներկայացնողների թիվը կազմել է 3 933, 2011թ.-ին` 7 286, ապա 2012-ի 9 ամիսների ընթացքում այն հասել է 11 077-ի: Իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողների թիվը 2011թ.-ի 3 334-ից 2012-ի նույն ժամանակահատվածում հասել է 4 734-ի, էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների քանակն էլ կազմել է` 2011թ.-ին 4 446,938, 2012թ. 9 ամիսներին` 4 260 008: GPRS համակարգով ցանցին միացված ՀԴՄ-ների քանակը 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում հասել է 13 141-ի` 2010թ. 9 162-ի և 2011թ.-ի 11 420-ի փոխարեն: Զգալի ավելացել է նաև էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների քանակը: Եթե 2010-ին այն կազմել է 64 416, 2011-ին` 181 834, ապա 2012-ի 9 ամիսներին` 239 873:
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով, թեպետ Հայաստանը 2011-12 թվականների համեմատությամբ մնացել է նույն դիրքի վրա, սակայն զեկույցում ընդգրկված այն ցուցիչները, որոնք վերաբերում են մաքսային ծառայությանը, լիովին բավարարում են միջազգային չափանիշներին: «Օրինակ` «Doing Business»-ում առաջին տեղը զբաղեցնող Սինգապուրում մաքսային ձևակերպումների համար պահանջվում է 3 փաստաթուղթ և մեկ օր, ինչն իրականացվում է նաև մեր երկրում: Վստահեցնում եմ, որ մաքսային ցուցիչների մասով մեր բոլոր պարտավորությունները կատարված են, և չկա մեկ գործողություն, որ չհամապատասխանի միջազգային լավագույն փորձին»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը: