ՌԴ–ում հայազգի գնդապետը դատվում է 900 հազ. դոլար կաշառք վերցնելու համար
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է ՆԳՆ տրանսպորտի վարչության նախկին պետ, գնդապետ Էդուարդ Սանդրուկյանի գործով հետաքննությունը։ Նա մեղադրվում է 900 հազ. ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»։
Ըստ հետաքննության ունեցած տվյալների՝ գնդապետը ստացած կաշառքի դիմաց խոստացել էր փակել տրանսպորտային ընկերություններից մեկի դեմ հարուցված քրեական գործը։
Մեղադրյալը խոստովանել է մեղքը, այժմ նա կալանավորված է։ Նրա նախկին տեղակալ, գնդապետ Վադիմ Մյասիշևը, ով նույնպես կասկածյալ էր, դարձել է վկա։
Նշենք, որ Մյասիշևը ձերբակալվել էր 2012թ., նրա մոտ 900 հազար դոլար էր հայտնաբերվել, որը նա պետք է փոխանցեր Սանդրուկյանին։ Գործարքի մեջ մտնելով ոստիկանների հետ՝ նա համաձայնվել էր գումարը փոխանցել պետին, ինչից հետո Սանդրուկյանը ևս ձերբակալվել էր։