Լրահոս

29.10.2012 11:33


Փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր

Փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։

Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը երեկ վիրահատվել է, հեռացվել է վնասված փայծաղը։ Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։

Երկրորդ տուժածի բուժումն արդեն շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը