ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածու Վլոդիմիր Տիմոշևիչին
Ս.թ հունիսի 12-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Սեյմի անդամ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածու Վլոդիմիր Տիմոշևիչին:
Վլոդիմիր Տիմոշևիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, կառույցի բարեփոխման և ադրյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսակետները:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա սկզբին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցելությունը և այնտեղ ունեցած հանդիպումները:
Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյնաը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: