Լրահոս

12.06.2009 14:04


Նաիրա Զոհրաբյան. «Չեմ կարծում, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ է»

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին, ասել է.

 -Չեմ կարծում, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Դա իմ միանշանակ գնահատականն է։ Այո՛, խնդիրներ կան, ինչպես խնդիրներ կան տրանզիտային ժողովրդավարության գրեթե բոլոր երկրներում։ Բայց այդ խնդիրները հաղթահարելու համար մեզ պետք են ոչ թե կոշտ դիրքորոշումներ, այլ՝ օժանդակություն։ Կարծում եմ, այդ ճանապարհով միայն մենք կարող ենք այդ խնդիրները հաղթահարել։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք դեպի ժողովրդավարություն, մեր ընտրածն է։ Դա մեզ պարտադրված ճանապարհ չէ։ Մենք այդ ուղին ընտրել ենք ոչ թե եվրոպացիներին հաճոյանալու համար, այլ՝ որովհետև դա անհրաժեշտ է մեր երկրի բարեկեցության համար։ Իհարկե, կան խնդիրներ, իհարկե, երբեմն ԲՀԿ-ին բարեփոխումների տեմպը չի բավարարում, բայց մենք պետք է դրանք կարողանանք հաղթահարել մեր գործընկեր տերությունների օգնությամբ։ Իսկ նման կարգի գնահատականները, չեմ կարծում, թե ավելի կնպաստեն վիճակի բարելավմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը