Սերժ Սարգսյանը բավական դաժան մարդ է։ Նա սիրում է «փչացնել» մարդկանց ու հետո նոր ընկերություն անել հետները։ Սերժ Սարգսյանը սիրում է նաև քաղաքական դիակների հետ հարաբերվել՝ «այդպես ավելի ապահով է» թեմայով։
Սերժ Սարգսյանի նախասիրությունների մեջ, բացի վերը նշվածից, մտնում է նաև քաղաքական դիակներին պատգամավոր դարձնելն ու նրանց «թրաֆիքինգի» զոհ դարձնելը. Գեղամյան, Դալլաքյան, Բաղդասարյան... Ցուցակը շարունակելի է։
Նվիրած ամեն մի վիտամինի, կներեք՝ պատգամավորական մանդատի դիմաց նա իր զոհերից պահանջում է տարատեսակ ծառայություններ։
Վարդան Օսկանյանի «գործի» ժամանակ առավել ցայտուն դարձավ, թե ով ինչի համար է խորհրդարան բերվել։ Խոսրով Հարությունյանը, օրինակ, բոցաշունչ ելույթ ունեցավ ու պաշտպանեց Աղվան Հովսեփյանի միջնորդությունը։ Փաստորեն, երբ քրիստոնեադեմոկրատ Խոսրովն ասում էր, թե Սերժ Սարգսյանը եկել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, պատկերավոր ասած, եվրառեմոնտի ենթարկելու համար, նկատի ուներ իր նմաններին անխնա շահագործման ու հետդարձի ճանապարհ չթողնելու պահը։
Հանուն արդարության պետք է նշել, որ Խոսրով Հարությունյանը Օսկանյանի դեմ պատվերը կատարեց մեծ դժվարությամբ, քանզի ինքն այն մարդկանցից է, ով առաջնորդվում է «Ով՝ էշ, ես՝ փալան» կարգախոսով ու ձգտում է չփչացնել իր հարաբերությունների թե՛ նախկին, թե՛ օրվա, թե՛ ապագա իշխանությունների հետ։ Այդ կարգախոսով առաջնորդվելն է, որ հնարավորություն է տվել Խոսրովին «նստել» կոմունիստների օրոք, ԼևոնՏեր–Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք ու հասնել մինչև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, բայց, ինչպես ասացինք, ՀՀԿ ղեկավարը դաժան մարդ է և այնպես է անում, որ իր հաճախորդներն այլևս դառնան սերունդների համար անպիտան։ Սա շատ լավ հասկանում է Խոսրովը, բայց չի կարողանում հավատարիմ մնալ իր կարգախոսին ու դրա համար ստիպված է լինում իր իսկ սկզբունքները խախտել ու ԱԺ–ում քննադատել, օրինակ, ՀՀՇ–ի հակաժողովրդավարական ժամանակները («մոռանալով», որ ՀՀՇ–ի օրոք ինքը վարչապետ է աշխատել)։ Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք ժողովրդավարակա՞ն է եղել ՀՀՇ–ի իշխանությունը, թե՞ ոչ։ Հարցը Խոսրովի «սալտոներն» են։
Դե քանի մեր հերոսը հիշել է Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանը և քննադատական տոներով արտահայտվել, մենք էլ հիշեցնենք, թե ինչ էր ասում ու ինչպես էր քծնում այդ շրջանի իշխանությանը Խոսրովը 1996թ. նախագահական ընտրությունների թեմայով։
«Նախագահական ընրությունների արդյունքները (հիսուներկու և քառասուներկու տոկոս տարբերակմամբ) այնուհանդերձ ապացուցում են, որ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական այլակարծության հիման վրա: Երևէ այլ հասարաության մեջ, այլ երկրում այսպիսի ընտրությունները կորակվեին որպես ժողովրդավարության ձեռքբերում, քաղաքացիական հասարակության ճանապարհի մեծ քայլ:
Մինչ նախագահական ընտրությունները անընդհատ շահարկվում էր այն միտքը, թե մենք ոստիկանական պետություն - բռնապետություն ենք ստեղծում, բայց ահա ընտրությունների արդյունքները միանշանակորեն ժողովրդավարությունից են խոսում:
Ես հեռու եմ այն կարծիքից, թե ընտրությունների ընթացքում խախտումներ տեղի չեն ունեցել: Խախտումներ եղել են, սակայն բոլոր կողմերից հավասար չափով: Այնուհանդերձ, ընտրության արդյունքները օբյեկտիվ ձևով արտահայտում են քաղաքական ուժերի ռեալ հարաբերակցությունը:
Ընտրությունների արդյունքներից առաջացած ժողովրդավարան մեր ձեռքբերումները, եթե չլինեին սեպտեմբերի 25-ի դեպքերը, անշուշտ, պիտի համարվեին մեր ժողովդրի մեծ ձեռքբերում և ժողովրդի մոտ կառաջանար իր կյանքը քայլ առ քայլ բարելավելու իրական հավատը…
Հայաստանի Հանրապետությունօրաթերթ, 9 հոկտեմբեր. 1996թ.»
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Սպասում ենք, թե ինչեր է հիմա ասելու Խ. Հարությունյանն արդեն քոչարյանական կառավարման շրջանի մասին, որպեսզի բացենք նրա թղթապանակի մյուս էջերը։ Հավատացնում ենք, բավական հետաքրքիր կլինի։ Նյարդայիններին այդ ժամանակ կխնդրենք ազատել դահլիճը։ Իրենց բոլոր տերերին քծնող և հետագայում «քցող» մարդկանց էությունը բացահայտելը մեր քաղաքացիական պարտքն է։
Սերժի «եվրառեմոնտը» և սերժանժդեհականները
Նա «նստել» է բոլորի օրոք. խոսրովապատում
Սերժ Սարգսյանը բավական դաժան մարդ է։ Նա սիրում է «փչացնել» մարդկանց ու հետո նոր ընկերություն անել հետները։ Սերժ Սարգսյանը սիրում է նաև քաղաքական դիակների հետ հարաբերվել՝ «այդպես ավելի ապահով է» թեմայով։
Սերժ Սարգսյանի նախասիրությունների մեջ, բացի վերը նշվածից, մտնում է նաև քաղաքական դիակներին պատգամավոր դարձնելն ու նրանց «թրաֆիքինգի» զոհ դարձնելը. Գեղամյան, Դալլաքյան, Բաղդասարյան... Ցուցակը շարունակելի է։
Նվիրած ամեն մի վիտամինի, կներեք՝ պատգամավորական մանդատի դիմաց նա իր զոհերից պահանջում է տարատեսակ ծառայություններ։
Վարդան Օսկանյանի «գործի» ժամանակ առավել ցայտուն դարձավ, թե ով ինչի համար է խորհրդարան բերվել։ Խոսրով Հարությունյանը, օրինակ, բոցաշունչ ելույթ ունեցավ ու պաշտպանեց Աղվան Հովսեփյանի միջնորդությունը։ Փաստորեն, երբ քրիստոնեադեմոկրատ Խոսրովն ասում էր, թե Սերժ Սարգսյանը եկել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, պատկերավոր ասած, եվրառեմոնտի ենթարկելու համար, նկատի ուներ իր նմաններին անխնա շահագործման ու հետդարձի ճանապարհ չթողնելու պահը։
Հանուն արդարության պետք է նշել, որ Խոսրով Հարությունյանը Օսկանյանի դեմ պատվերը կատարեց մեծ դժվարությամբ, քանզի ինքն այն մարդկանցից է, ով առաջնորդվում է «Ով՝ էշ, ես՝ փալան» կարգախոսով ու ձգտում է չփչացնել իր հարաբերությունների թե՛ նախկին, թե՛ օրվա, թե՛ ապագա իշխանությունների հետ։ Այդ կարգախոսով առաջնորդվելն է, որ հնարավորություն է տվել Խոսրովին «նստել» կոմունիստների օրոք, Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք ու հասնել մինչև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, բայց, ինչպես ասացինք, ՀՀԿ ղեկավարը դաժան մարդ է և այնպես է անում, որ իր հաճախորդներն այլևս դառնան սերունդների համար անպիտան։ Սա շատ լավ հասկանում է Խոսրովը, բայց չի կարողանում հավատարիմ մնալ իր կարգախոսին ու դրա համար ստիպված է լինում իր իսկ սկզբունքները խախտել ու ԱԺ–ում քննադատել, օրինակ, ՀՀՇ–ի հակաժողովրդավարական ժամանակները («մոռանալով», որ ՀՀՇ–ի օրոք ինքը վարչապետ է աշխատել)։ Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք ժողովրդավարակա՞ն է եղել ՀՀՇ–ի իշխանությունը, թե՞ ոչ։ Հարցը Խոսրովի «սալտոներն» են։
Դե քանի մեր հերոսը հիշել է Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանը և քննադատական տոներով արտահայտվել, մենք էլ հիշեցնենք, թե ինչ էր ասում ու ինչպես էր քծնում այդ շրջանի իշխանությանը Խոսրովը 1996թ. նախագահական ընտրությունների թեմայով։
«Նախագահական ընրությունների արդյունքները (հիսուներկու և քառասուներկու տոկոս տարբերակմամբ) այնուհանդերձ ապացուցում են, որ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական այլակարծության հիման վրա: Երևէ այլ հասարաության մեջ, այլ երկրում այսպիսի ընտրությունները կորակվեին որպես ժողովրդավարության ձեռքբերում, քաղաքացիական հասարակության ճանապարհի մեծ քայլ:
Մինչ նախագահական ընտրությունները անընդհատ շահարկվում էր այն միտքը, թե մենք ոստիկանական պետություն - բռնապետություն ենք ստեղծում, բայց ահա ընտրությունների արդյունքները միանշանակորեն ժողովրդավարությունից են խոսում:
Ես հեռու եմ այն կարծիքից, թե ընտրությունների ընթացքում խախտումներ տեղի չեն ունեցել: Խախտումներ եղել են, սակայն բոլոր կողմերից հավասար չափով: Այնուհանդերձ, ընտրության արդյունքները օբյեկտիվ ձևով արտահայտում են քաղաքական ուժերի ռեալ հարաբերակցությունը:
Ընտրությունների արդյունքներից առաջացած ժողովրդավարան մեր ձեռքբերումները, եթե չլինեին սեպտեմբերի 25-ի դեպքերը, անշուշտ, պիտի համարվեին մեր ժողովդրի մեծ ձեռքբերում և ժողովրդի մոտ կառաջանար իր կյանքը քայլ առ քայլ բարելավելու իրական հավատը…
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, 9 հոկտեմբեր. 1996թ.»
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Սպասում ենք, թե ինչեր է հիմա ասելու Խ. Հարությունյանն արդեն քոչարյանական կառավարման շրջանի մասին, որպեսզի բացենք նրա թղթապանակի մյուս էջերը։ Հավատացնում ենք, բավական հետաքրքիր կլինի։ Նյարդայիններին այդ ժամանակ կխնդրենք ազատել դահլիճը։ Իրենց բոլոր տերերին քծնող և հետագայում «քցող» մարդկանց էությունը բացահայտելը մեր քաղաքացիական պարտքն է։
Կորյուն Մանուկյան