Վահան Հովհաննիսյան. «Լ. Տեր–Պետրոսյանը և նրա իրական արբանյակները չեն կարող որևէ մեկի հետ համագործակցել` չլինելով «պապայի» դերում»
Լրագրողների հարցին, թե ՀԱԿ-ից հստակ տեսակետ է հնչել, որ «Ժառանգությունը» արբանյակ ուժ է և փորձում է կոնգրեսին դուրս մղելով՝ զբաղեցնել նրա տեղը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.
-Հայաստանում համագործակցությունը միշտ էլ բախվում է ամբիցիաների հետ։ Կարծում եմ, որ նման հայտարարությունը կոնգրեսի կողմից ամբիցիոզ է, որովհետև «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել է 5 տոկոսի արգելքը և հայտնվել է խորհրդարանում, իսկ կոնգրեսի և ոչ մի քաղաքակն ուժ, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը, այդ արգելքն անցնել չի կարողացել։ Եվ, ուրեմն, արբանյակ անվանել «Ժառանգությանը»՝ համարում եմ առնվազն անխոհեմ, եթե հետագա համագործակցության ծրագիր ունեն։ Իսկ եթե չունեն... իսկ ես կարծում եմ, որ չունեն, որովհետև Լ. Տեր-Պետրոսյանը և նրա իրական արբանյակները չեն կարող որևէ մեկի հետ համագործակցել՝ չլինելով «պապայի» դերում։ Իսկ նրան «պապայի» դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել։
Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ «այս առումով մենք նրա հետ նման պայմաններում ո՛չ խոսելու թեմա ունենք, ո՛չ էլ համագործակցելու ընդհանուր դաշտ»։