Լրահոս

12.06.2009 14:23


Պարույր Հայրիկյան. «Դա բիզնեսի ոլորտի պայքար է»

«Տեսակետ» ակումբում խոսելով Երևանի ավագանու ընտրությունների և դրանցով պայմանավորված քաղաքական զարգացումների մասին՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծիք է հայտնել, որ նրանք, ովքեր մեծ հույսեր էին կապել այդ ընտրությունների հետ, «ճիշտ նշանակետ չէին ընտրել»։

Ինչ վերաբերվում է քաղաքական դաշտում հետագա հնարավոր զարգացումներին, Պ. Հայրիկյանն ասել է. «Առաջիկայում քաղաքական դաշտում վերադասավորումներ չեմ ակնկալում, որովհետև քաղաքական դաշտ չկա։ Դա բիզնեսի ոլորտի պայքար է։ Եթե քաղաքական պայքար լինի, ես էլ կմտնեմ այդ պայքարի մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը