Լրահոս

12.06.2009 15:47


Մասնակցելո՞ւ են «Ժառանգության» ներկայացուցիչները ՀԱԿ այսօրվա հանրահավաքին

Մասնակցելո՞ւ են «Ժառանգության» ներկայացուցիչները ՀԱԿ այսօրվա հանրահավաքին

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր ՀԱԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության միջև խորհրդակցությունների շարք սկսել։ Այս կապակցությամբ կուսակցության մամուլի խոսնակ Հ. Խուրշուդյանն ասել է, որ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի պաշտոնական պատասխանը դեռևս չեն ստացել.

-Բայց մամուլում եղել են հրապարակումներ։ ՀԱԿ-ի համակարգողը ողջունել և հավանական է համարել նման կարգի կոնսուլտացիաները։ Դաշնակցության կողմից ասվել է, որ դա հնարավոր է միայն «Ժառանգության» հետ։ ՀԱԿ-ի հեռ դեռևս իրենք չեն տեսնում այդ եռակողմ խորհրդակցությունների հնարավորությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները հնարավոր կլինի պարզել, և մեր առաջարկած ձևաչափով հնարավոր կլինի սկսել խորհրդակցությունները։

Քննարկաման խնդիրներն էլ, ըստ Հ. Խուրշուդյանի, բազմաթիվ են՝ արտաքին մարտահրավերներից մինչև ներքին քաղաքականություն։

Այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին մասնակցել-չմասնակցելը «Ժառանոգություն» կուսակցության յուրաքանչյուր անդամի անհատական որոշելու խնդիրն է։ Հատուկ որոշում չի կայացվել,- ասել է Հ. Խուրշուդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը