Լրահոս

12.06.2009 16:21


Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Հունիսի 11-ին Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման և վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին և ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը