Հունիսի 11-ին ժամը 17։45-ին Շիրակիմարզպետարանիցտեղեկություն է ստացվել, որ պտտահողմը զգալի վնաս է պատճառել Ղարիբջանյան և Ախուրիկ գյուղերին:
Դեպքի վայր է մեկնել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ քամու պատճառով ամբողջությամբ վնասվել են՝ Ղարիբջանյան գյուղի 13 բնակելի տան տանիքներ՝ 1510 քմ մակերեսով, Ախուրիկ գյուղի հիվանդանոցի տանիքը՝ 144 քմ և 14 բնակելի տան տանիքներ՝ 1850 քմ մակերեսով, ինչպես նաև պատուհանների ապակիներ:
Տրանսֆորմատորային ենթակայանի Էլեկտրական մալուխների վնասվելու պատճառով նշված գյուղերը հոսանքազրկվել են:
Նույն օրը, ժամը 18։05-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Հացիկ գյուղի ցանքատարածքները՝ 500 հա մակերեսով:
ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Պտտահողմ և կարկուտ Շիրակի մարզում
Հունիսի 11-ին ժամը 17։45-ին Շիրակի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ պտտահողմը զգալի վնաս է պատճառել Ղարիբջանյան և Ախուրիկ գյուղերին: