Պաշտոնեական կեղծիք «Վանաձորի թիվ 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ-ում
Ոստիկանության՝ Լոռու մարզի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինակոչիկի վերաբերյալ կեղծ էպիկրիզ տալու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ զինակոչիկ Ն. Սարգսյանը 2009թ. մարտ ամսին Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ-ում բժշկական հետազոտում է անցել: Հիշյալ հիվանդանոցի ավագ նյարդաբան Գ. Գասպարյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, 2009թ. մարտի 6-ին զինակոչիկ Ն. Սարգսյանի վերաբերյալ կազմել է թիվ 600-168 կեղծ էպիկրիզը՝ ըստ որի զինակոչիկի մոտ հայտնաբերվել է «Մնացորդային երևույթներ կրած գանգուղեղի ծանր վնասվածքից հետո հետվնասվածքային էնցեֆալեպաթիա չափավոր դիսկոորդինատոր և ասթենո-նևրոտիկ սինդրոմներով կայուն արտահայտված վազոմոտոր ցեֆալգիններով» հիվանդությունը:
Սակայն դատաբժշկական փորձաքննության՝ 2009թ. հունիսի 8-ի թիվ 216 եզրակացությամբ զինակոչիկ Ն. Սարգսյանին 2009թ. մարտի 6-ին տրված էպիկրիզում նշված հիվանդությունը չի հաստատվել:
Փաստի առթիվ ոստիկանության՝ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: