Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շաբաթօրյակ էր հայտարարել՝ «հակակոռուպցիոն»շաբաթօրյակ։
Ինչպես հայտնի է, կոռուպցիա ծնող կենտրոններից մեկում՝ Կառավարությունում, նոյեմբերի 3–ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ուժային, վերահսկողական և օրենսդիր մարմիններից, այսինքն՝ հակակոռուպցիոն քննարկումներն ընթացել են բավական կոմպետենտ ու կոռուպցիայի հետ մոտիկից շփվող դեմքերով։
Միայն վարչապետի ներկայության փաստն արդեն հուշում է, որ ներկաները ձեռքի տակ, պատկերավոր ասած, դիտակտիկ նյութ են ունեցել և օրինակներ բերելու համար շատ հեռու չեն գնացել։ Իսկ դա ենթադրել է տալիս, որ քննարկումները բավական արդյունավետ են եղել։ Ափսոս միայն, որ մի շարք «մանր» հարցեր այդ ընթացքում չեն շոշափվել, բայց հուսով ենք, որ հաջոդ միջոցառման ժամանակ մասնակիցներն ուշադրություն կդարձնեն հետևյալ հարցերին՝
Ա. Ինչպե՞ս է վարչապետը հաջողացրել ավելի քան 16 մլն դոլար ծախսել գյուղական բնակավայրերում դասախոսություններ կարդալու վրա։ Գոլ ջրով լվացված պտուկներով կովերն այդ ամենից «ատկատ» ունեցե՞լ են, թե՞ ոչ։
Բ. ԿԲ նախագահ աշխատած տարիներին Տիգրան Սարգսյանն ի՞նչ գնով է վաճառել ՀՀ պահուստային ոսկին։ Ինչո՞ւ է այդքան էժան վաճառել այն դեպքում, երբ ժողինստիտուտի առաջին կուրսի ուսանողի համար անգամ պարզ էր, որ ոսկին շատ արագ թանկանալու է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչո՞ւ է Տիգրանը ոսկին վաճառել կասկածելի ծագման տնտեսվարող սուբյեկտի։
Գ. 2008-2009թթ. փոխարժեքի ֆիքսված (ապօրինի) քաղաքականության գինը պետական պահուստների մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի փոշիացումն էր։ Ո՞ր բանկերն ու ի՞նչ քանակով են 1 դոլարը 305 դրամով ձեռքբերել հատկապես 2009թ. մարտի 3–ի հայտնի որոշմանը նախորդող ամսվա ընթացքում։ Ի՞նչ դերակատարում է ունեցել այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը։ Ինչո՞ւ էր նա ժողովրդին մոլորեցնում և պարբերաբար հանդես գալիս «Խնայողությունները պահեք ՀՀ դրամով» կոչով, երբ «տակից» որոշում էր կայացվել մեկ գիշերվա ընթացքում դրամն արժեզրկել շուրջ 25 տոկոսով։
Դ. «Նաիրիտի» մասով Հարություն Առաքելյանը բազմաթիվ բաց–ֆաքսեր էր ուղարկում և հանրությանը տեղեկացնում Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ինչո՞ւ դատախազությունն այդպես էլ չհետաքրքրվեց այդ հարցով ու չփորձեց պարզել բաց ֆաքսերի փակ կողմերը։
Ե. Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում ՀՀ արտաքին պարտքն ավելացել է մոտ 3մլրդ ԱՄՆ դոլարով։ Չնայած արտաքին պարտքի ավելացմանը, ՀՀ ՀՆԱ–ն երկնիշ տոկոսով գահավիժեց։ Վարկերի օգտագործումը լրջագույն կասկածների տեղիք են տալիս հանրության լայ շրջանակների մոտ։ Ինչո՞ւ «փող լվալու» դեմ պայքարի առաջամարտիկ Աղվան Հովսեփյանը չի հետաքրքրվում, թե ուր են վարկերը։
Զ. Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, բայց դրան զուգահեռ աճել են Տիգրան Սարգսյանի ու նրա ընտանիքի ֆինանսական միջոցները։
Է. Եվ ամենակարևորի մասին։ Ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատանում է, մարդիկ աղքատանում են, գներն աճում են, արտագաղթն ահագնացող չափերի է հասնում և կապիտալը փախչում է, իսկ ահա կոռուպցիոներների «գլխից բռնելու» մեծ սիրահար Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ փեսա Միքայել Մինասյանի գործերը լավանում են, նրա սեփականությունն ընդլայնվում է, ու մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես է երիտօլիգարխը, զուտ նախագահի փեսայի «պաշտոնից» օգտվելով, մխրճվում բիզնեսի ու քաղաքականության մեջ։ Դատախազությունում կարծում են, որ տաղանդավոր ու հաջողակ բիզնեսմեններ և մեդիամագնատներ կարող են դառնալ բացառապես գործող նախագահի ընտանիքի անդամնե՞րը, թե՞ էլի կարող են լինել այդպիսի մարդիկ (միայն թե Սաշիկի անունը չտաք. նա էլ է Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ)։
Ա՛յ, եթե այս և այլ նմանատիպ հարցեր քննարկվեն «հակակոռուպցիոն» շաբաթօրյակների ժամանակ, ապա Հայաստանը հաստատ կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կենտրոն։ Գլխի՛ց է պետք բռնել, գլխի՛ց։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազն անընդհատ փորձում է բռնել կոռուպցիայով զբաղվողների գլխից, բայց չի կարողանում, քանի որ շատերի մազերը «ժելեոտած» են լինում, և այդ իսկ պատճառով նրանք կարողանում են պլստալ Աղվանի ձեռքից։
Տիգրան Սարգսյանի «հակակոռուպցիոն» շաբաթօրյակը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շաբաթօրյակ էր հայտարարել՝ «հակակոռուպցիոն» շաբաթօրյակ։
Ինչպես հայտնի է, կոռուպցիա ծնող կենտրոններից մեկում՝ Կառավարությունում, նոյեմբերի 3–ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ուժային, վերահսկողական և օրենսդիր մարմիններից, այսինքն՝ հակակոռուպցիոն քննարկումներն ընթացել են բավական կոմպետենտ ու կոռուպցիայի հետ մոտիկից շփվող դեմքերով։
Միայն վարչապետի ներկայության փաստն արդեն հուշում է, որ ներկաները ձեռքի տակ, պատկերավոր ասած, դիտակտիկ նյութ են ունեցել և օրինակներ բերելու համար շատ հեռու չեն գնացել։ Իսկ դա ենթադրել է տալիս, որ քննարկումները բավական արդյունավետ են եղել։ Ափսոս միայն, որ մի շարք «մանր» հարցեր այդ ընթացքում չեն շոշափվել, բայց հուսով ենք, որ հաջոդ միջոցառման ժամանակ մասնակիցներն ուշադրություն կդարձնեն հետևյալ հարցերին՝
Ա. Ինչպե՞ս է վարչապետը հաջողացրել ավելի քան 16 մլն դոլար ծախսել գյուղական բնակավայրերում դասախոսություններ կարդալու վրա։ Գոլ ջրով լվացված պտուկներով կովերն այդ ամենից «ատկատ» ունեցե՞լ են, թե՞ ոչ։
Բ. ԿԲ նախագահ աշխատած տարիներին Տիգրան Սարգսյանն ի՞նչ գնով է վաճառել ՀՀ պահուստային ոսկին։ Ինչո՞ւ է այդքան էժան վաճառել այն դեպքում, երբ ժողինստիտուտի առաջին կուրսի ուսանողի համար անգամ պարզ էր, որ ոսկին շատ արագ թանկանալու է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչո՞ւ է Տիգրանը ոսկին վաճառել կասկածելի ծագման տնտեսվարող սուբյեկտի։
Գ. 2008-2009թթ. փոխարժեքի ֆիքսված (ապօրինի) քաղաքականության գինը պետական պահուստների մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի փոշիացումն էր։ Ո՞ր բանկերն ու ի՞նչ քանակով են 1 դոլարը 305 դրամով ձեռքբերել հատկապես 2009թ. մարտի 3–ի հայտնի որոշմանը նախորդող ամսվա ընթացքում։ Ի՞նչ դերակատարում է ունեցել այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը։ Ինչո՞ւ էր նա ժողովրդին մոլորեցնում և պարբերաբար հանդես գալիս «Խնայողությունները պահեք ՀՀ դրամով» կոչով, երբ «տակից» որոշում էր կայացվել մեկ գիշերվա ընթացքում դրամն արժեզրկել շուրջ 25 տոկոսով։
Դ. «Նաիրիտի» մասով Հարություն Առաքելյանը բազմաթիվ բաց–ֆաքսեր էր ուղարկում և հանրությանը տեղեկացնում Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ինչո՞ւ դատախազությունն այդպես էլ չհետաքրքրվեց այդ հարցով ու չփորձեց պարզել բաց ֆաքսերի փակ կողմերը։
Ե. Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում ՀՀ արտաքին պարտքն ավելացել է մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլարով։ Չնայած արտաքին պարտքի ավելացմանը, ՀՀ ՀՆԱ–ն երկնիշ տոկոսով գահավիժեց։ Վարկերի օգտագործումը լրջագույն կասկածների տեղիք են տալիս հանրության լայ շրջանակների մոտ։ Ինչո՞ւ «փող լվալու» դեմ պայքարի առաջամարտիկ Աղվան Հովսեփյանը չի հետաքրքրվում, թե ուր են վարկերը։