Լրահոս

12.06.2009 17:13


Երևանի գեղարվեստական պետական ակադեմիայից գողություն է կատարվել

Հունիսի 11-ին, ժամը 10.35-ին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունիսի 10-ի ժամը 17.00-ից մինչև հունիսի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ակադեմիայի վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով, մուտք են գործել ներս և գողացել նկարիչ Ավետիք Չտչյանի վրձնին պատկանող կտավը՝ պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը