Աշխարհ

05.11.2012 10:44


ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը՝ պայմանով, որ...»

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը՝ պայմանով, որ...»

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, ՌԴ նախագահի  Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը՝ պայմանով, որ այդ տարբերակը կհամաձայնեցվի Սիրիայի իշխանությունների հետ։

Սիրիայի հարցի կարգավորման իր ծրագիրն է առաջարկել նաև Թուրքիան։ Ըստ այդմ՝ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի եռակողմ ձևաչափի շրջանակներում։ Ընդ որում՝ Թուրքիան առաջարկում է, որ այդ երեք կողմերից մեկը լինի հենց ինքը, իսկ մյուս երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը։

Այս խորագրի վերջին նյութերը