Լրահոս

12.06.2009 17:20


Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն կայցելեն Հայաստան

Հունիսի 15-ին եռօրյա այցով Երևան կժամանեն ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն
Այցի ընթացքում համազեկուցողներին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի,  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Համազեկուցողները կհանդիպեն նաև  Լևոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների, փաստահավաք խմբի նախկին անդամների, դատապաշտպանների, ազատազրկված որոշ անձանց կանանց հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը