Լրահոս

12.06.2009 17:47


Վահան Հովհաննիսյան. «Հայաստանը լավագույնների ընտրության մեխանիզմ չունի»

«Մեզ կհաջողվի՞ գոնե ընդունելության քննությունները նորմալ, առանց կեղծիքների անցկացնել» հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.

-Փիլիսոփայության մեջ լավագույնների ընտրության սկզբունք կա, որ յուրաքանչյուր երկիր իր համար որդեգրում է։ Դրա ձևերից մեկը ընտրություններն են, մյուսը՝ քննությունները կամ ատեստացիան, որտեղ յուրաքանչյուր ասպարեզում՝ Ազգային ժողով, նախագահ, ուսանողություն կամ այլ մասնագետներ, ընտրվում են լավագույնները։ Ակնհայտ է, որ Հայաստանը լավագույնների ընտրության մեխանիզմ չունի, կամ այդ մեխանիզմ այնքան արատավոր է, որ ոչ մի տեղ էլ լավագույնները հաջողության չեն հասնում։ Չեմ կարծում, որ այդ մեխանիզմը հանկարծ կդրսևորի փայլուն առանձնահատկություններ և բացառություն նաև այս ասպարեզում։

 

Այս խորագրի վերջին նյութերը