Սարգսյանի «արևմտամետ» իմիջից մնացել է միայն «կամուֆլյաժը» (տեսանյութ)
Երբ 2008թ. մարտի 1–ի շնորհիվ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, փորձ արվեց ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել արտաքին լեգիտիմությամբ։ Այդ ծրագրի շրջանակներում նախաձեռնվեց տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։
«Ճիշտ է, Սերժ Սարգսյանը կեղծիքների ու բռնության օգնությամբ է հայտնվել Բաղրամյան 26–ում, բայց «զատո» նա լուծելու է Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը, բաց սահմանի օգնությամբ պայքարելու է տնտեսական մենաշնորհների դեմ և «չերեզ» Թուրքիա ինտեգրվելու է Արևմուտքին»,–տարածում էին նախագահի փեսա Միքայել Մինասյանի սուրհանդակները։
Ինչպես և սպասվում էր՝ այդ ամենը բլեֆ դուրս եկավ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն ամբողջությամբ տապալվեց և վնասեց Հայաստանի շահերին։ Դե, իսկ բոլշևիկյան մտածողությամբ այս իշխանությունը ոչ թե տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու խնդիր ունի, այլ մենաշնորհային դաշտը սեփականաշնորհելու և ֆինանսական հոսքերը գերկենտրոնացնելու ծրագիր։
Թուրքական վոյաժներով իբր ժողովրդավարության ձգտող «արևմտամետի» իմիջ կերտելու ծրագրերը չստացվեցին, և նախագահի թիմը լծվեց «Սերժն ունի Արևմուտքի «դաբրոն», և նրա բոլոր քայլերը ողջունվում են», ինչպես նաև «Պետք է օգնել արևմտամետ Սերժին, որպեսզի նա պայքարի ՌԴ «դաբրոն» ունեցող ռուսամետ ԲՀԿ–ի դեմ» կոդերի տարածման աշխատանքին։ Վարդան Օսկանյանի «գործի» շուրջը տեղի ունեցող զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ դա էլ էր հերթական բլեֆը, քանզի արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ–ի և ԵՄ երկրների դեսպանները կոշտ արձագանքեցին իշխանությունների կամայականությանն ու քաղաքական դրդապատճառներով նախկին արտգործնախարարի հետապնդմանը։
Սերժի PR թիմը, տեսնելով, որ իրենք տապալվել են իմիջաստեղծ աշխատանքում, հիմա ուզում է արդեն պայքարել իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված «ռուսամետ ԲՀԿ»–ի իմիջի դեմ ու տարածել, թե իբր ԲՀԿ–ին Ռուսաստանը չի աջակցում։ Այդպիսով խնդիր է դրված անուղղակիորեն ցույց տալ, թե Ռուսաստանի «դաբրոն» Սերժին է տված։ Այսինքն՝ սերժամետ քարոզչամեքենան միֆեր է ստեղծում, հետո սկսում է պայքարել այդ միֆերի դեմ ու արդյունքում ստացվում է ինչպես միշտ։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Սերժի «արևմտամետությունից», պատկերավոր ասած, մնացել է միայն «կամուֆլյաժը»։ Աթոռամետ Սերժի պահով այլ բան չէր էլ սպասվում։
Միակ իմիջը, որ հաջողացրել է իր վրա կարել Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում, «ֆուտբոլային» շեղումներով թուրքամետությունն է։ Սերժի մոտ թուրքական գիծն այնքան բնական է ստացվում, որ ոչ մի PR–շիկի կարիք չկա։ Պարզ է, որ նա այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց, և Գյուլն այստեղ ոչ մի մեղք չունի. Սերժն ինքը գնաց այդ քայլին։

Կարեն Հակոբջանյան