Լրահոս

12.06.2009 18:40


Ռուսական վարկն արդեն փոխանցվել է

Ս.թ. հունիսի 11-ին' ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրը, ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի Հայաստանին տրամադրվում 500.0 մլն ԱՄՆ դոլարի վարկ, 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ և LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով: Սույն համաձայնագիրը մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրել էին  Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար­ները:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, ս.թ. հունիսի 12-ին ռուսական կողմն արդեն իսկ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարին միանվագ փոխանցել է 500.0 մլն ԱՄՆ դոլարը, որը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարից այսօր փոխանցվելու է ՀՀ ֆինանսների նախարա­րության միասնական գանձապե­տական հաշվին:

Պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետևյալ ուղղութ­յուն­ներով.

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Աղե­տի գոտում իրա­կա­­նացվող վե­րա­­կանգ­նողական ծրագ­րի գծով ծախսերի ֆինանսավորում,

2)  □Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն□ հիմ­նա­դրա­մի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում,

3) Կայունացման հիմնադրամի ձևավորում: Կայունացման հիմնադ­րամի միջոցները նախատես­վում են'

ա.  տնտեսության, այդ թվում համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման,   

բ.  ազգային հիփոթեքային ընկերությանը աջակցության,

գ.  Հա­յա­ստանի Հան­րա­­պե­տության պետական բյուջեի դե­ֆի­ցի­տի ֆինան­սա­վո­րման,

դ. անհրաժեշտության դեպքում, օրենքով կամ Հայաստանի Հան­րա­պետության կառավարության կող­­մից սահմանվող այլ ուղ­ղու­­­թ­­­յուն­ներով օգտագործելու համար:

Բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառութ­յունը արտացոլվելու է պետական բյու­ջե­ում և վերջինիս կատարման հաշվետվություն­ներում, ինչպես նաև ապահովվելու է պետական վարկի մի­ջոց­ների ծախսման առանձնացված հաշվառում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը