Լրահոս

12.06.2009 18:57


Վլադիմիր Յակունինը բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներին աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է արել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը Երևանում խորհրդակցության է հրավիրել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին։ Խորհրդակցությունն ընդանում էր փակ դռների ետևում, սակայն «7օր»-ին հաջողվել է իմանալ, որ բեռնափոխադրումներից օգտվող տնտեսվարողներին  հուզող լրացուցիչ ծառայությունների դիմաց հավելյալ գանձումների բարձրացման հետ կապված խնդիրը չի քննարկվել։

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն ասել է, թե Յակունինը խոստացել է, որ չհիմնավորված սակագնային չհիմնավորված փոփոխություններ չեն լինելու։

-Պարուն Յակունինի կողմից եղավ աշխատանքային առաջարկ, ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ՀՀ տարիֆների ռեալությունը, նպատակահարմարությունը,-ասել է նա։ Գագիկ Աղաջանյանի խոսքերով՝ Յակունինն առաջարկել է համագործակցություն ոչ միայն երկաթուղու ոլորտում, այլ նաև այլ տրանսպորտի այլ  ոլորտներում։ Իսկ թե որքա՞ն ներդրումներ կանի «Ռուսական երկաթուղի» ընկերությունն այդ ծրագրի իրականացման համար, ըստ Գագիկ Աղաջանյանի, այդ հարցը  դեռևս չի քննարկվել։

 

 

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը