Լրահոս

12.06.2009 18:56


Գյումրիում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամայակ» գրքի շնորհանդեսը

Գյումրիում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամայակ» գրքի շնորհանդեսը

Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամայակ» գրքի շնորհանդեսը և ցուցահանդես վաճառք, որին ներկա էր անձամբ գրքի հեղինակը:

Նախկին արտգործնախարարի գիրքը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել գյումրեցիների շրջանում: Ներկայացնելով գիրքը՝ Վարդան Օսկանյանը նշել է. «Ընդհանուր առմամբ, որպես արտգործնախարար՝ տարբեր միջազգային ատյաններում և կազմակերպություններում 150 ելույթ եմ ունեցել։ Գրքում տեղ է գտել 100-ը: Գիրքը գրելու նպատակն իմ պատսխանատվության զգացումն է սերունդենրի և պատմության առաջ: Յուրաքանչյուր ելույթ արտացոլում է այդ օրվա իրականությունն ու խնդիրները: Ներկայացնում է վերջին տասը տարիների Հայաստանի արտաքին քաղաքակականության էվոլյուցիան: Ելույթներից յուրաքանչյուրն արտահայտում է մեր մոտեցումները տարբեր խնդիրների վերաբերյալ, այդ թվում նաև Ղարաբաղի հարցի և Թուրքիայի հետ հարաբերությունների առումով»:

Այս խորագրի վերջին նյութերը