Լրահոս

12.06.2009 18:57


Վարդան Օսկանյան. «Մեր թերություններն ու բացթողումները գին ունեն, և մենք հիմա վճարում ենք այդ գինը»

Վարդան Օսկանյան. «Մեր թերություններն ու բացթողումները գին ունեն, և մենք հիմա վճարում ենք այդ գինը»

Այսօր Գյումրիում Վարդան Օսկանյանը «7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցի մասին՝ պատասխանել է.

-Ես չեմ ուզում կարծիք հայտնել զեկույցի վերաբերյալ: Կցանկանայի անդրադառնալ հայաստանյան իրականությանը։ Այս առումով կարծում եմ, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը համահունչ է հայաստանյան իրականությանը: Հնարավոր է, որ զեկույցը պարունակի սուբյեկտիվ տարրեր, սակայն չեմ կարծում, թե դրսից միտումնավոր փորձում են մեզ ցավ պատճառել: Սա արտաքին աշխարհից Հայաստանի վերաբերյալ կարծիքների արտահայտությունն է։ Միջազգային հանրությունը մեզ այդպես է տեսնում: Սա պատասխան է մեր բացթողումներին և թերություններին, հատկապես ՝ Երևանի ավագանու ընտրություններին: Սա է ապացուցում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի ժամանակավոր դադարեցումը: Ընտրությունների նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը պատճառ դարձավ այս ծրագրի ժամանակավոր դադարեցման: Մենք տեղի տվեցինք թաղային հեղինակություններին և այլ անօրինական երևույթների, և դրա համար պետք է վճարենք: Մեր թերություններն ու բացթողումները գին ունեն, և մենք հիմա վճարում ենք այդ գինը»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը