Լրահոս

13.06.2009 12:35


Թուրքիային անհանգստացնում է «Geragos&Geragos»–ի նախաձեռնությունը

Թուրքիային անհանգստացնում է «Geragos&Geragos»–ի նախաձեռնությունը

Հայազգի հայտնի փաստաբան Մարկ Գերգոսյանին պատկանող «Geragos&Geragos» իրավաբանական ընկերությունը կոչ է արել 1915-1921 թթ.-ին թուրքերի կողմից սպանված հույների ժառանգորդներին դատական հայց ներկայացնել «New York Life Insurance» ապահովագրական ընկերության դեմ։ Հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային էջում «Geragos&Geragos»-ը նշում է, որ մինչև 1915 թ.-ը հազարավոր օսմանյան հույներ ապահովագրել են իրենց կյանքն ու կարողությունը՝ ներդրում կատարելով «New York Life Insurance»-ում։ Այժմ նրանց բարեկամները ընկերությունից կարող են փոխհատուցում պահանջել։ Հիշեցնենք, որ 2004 թ.-ին «New York Life Insurance» հանմաձայնվել էր Հայոց ցեղասպանության զոհերի 2.300 բարեկամներին փոխհատուցել 20 մլն. դոլար։ Մարկ Գերագոսյանի գլխավորությամբ «Geragos&Geragos»-ի այս նախաձեռնությունը, դժգոհության ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական լրատվամիջոցներին խիստ անհանգստացրել է այն, որ «ԱՄՆ հայկական համայնքը հերթական անգամ փորձում է հարվածել Թուրքիայի միջազգային վարկանիշին»։

 

Այս խորագրի վերջին նյութերը