Լրահոս

13.06.2009 13:52


Համաձայնագիր է ստորագրվել երկարաժամկետ փոխառության վերաբերյալ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և KfW Զարգացման բանկի (Գերմանիա) միջև համաձայնագիր է ստորագրվել մինչև 50000000 Եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ:
Փոխառության նպատակն է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման և բաշխման համակարգերի վերակառուցման և զարգացման ծրագիրը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել Հայաստանի գազի մատակարարման անվտանգությունը՝ իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման և արդիականացման աշխատանքներ Հայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում՝ Աբովյանի Գազի ստորգետնյա պահեստարանում, ինչպես նաև գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր և վթարային անջատիչ կափույրներ:

Այս խորագրի վերջին նյութերը