Լրահոս

13.06.2009 14:04


Արմեն Աշոտյան. «Մենք, առհասարակ, հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացման խնդիր ունենք»

Ըստ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանի՝ նախնական արդյունքներով ամենացածր միջին մավորը գրանցվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ 11,4 միավոր։ «7 օր»-ի հարցին, թե ո՞րն է այդքան ցածր արդյունքների պատճառը, նախարարը պատասխանել է, թե մենք հանրակրթական դպրոցներում խնդիր ունենք։

- Մենք, առհասարակ, հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացման խնդիր ունենք։ Բոլոր առարկաներից։ Եվ հետո, հաշվի առնենք, որ թեստերը բարդ են եղել։ Բացի դա, մի տվյալ էլ եմ ուզում հիշեցնել. ռուսաց լեզվի և գրականության միասնական պետական քննությունների արդյունքներով  ՌԴ-ում անցյալ տարի  11% անբավարար է եղել, իսկ այս տարի՝ 8%։ Այնպես որ, մենք եզակի չենք,-ասել է նա։

Իսկ թե ինչպես են 12 196 դիմորդից 12 աշակերտ, այնուամենայնիվ, 20 միավոր ստացել, Արմեն Աշոտյանն ասել է. «Ես զարմանում եմ, թե ինչու են ձեզ այդքան մտասևեռել այդ 12 հատ 20 միավորները։ Ես չեմ բացառում պատահականության, ինտուիցիայի խնդիրը։ Թեստային համակարգն է այդպես»։

 

Այս խորագրի վերջին նյութերը