Ուրախության ու տխրության տարբեր պատճառներ (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ընթանում էին 2013 թվականի պետբյուջեի քննարկումները: Նույնիսկ իշխող կուսակցության շատ անդամներ միջանցքներում ընդունում էին, որ սա շատ տխուր բյուջե է: Իսկ դա նշանակում է, որ եթե Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը հաջորդ տարի էլ շարունակի պաշտոնավարել, ապա մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կյանքը շարունակելու է տխուր լինել: Սա՛ է իրականությունը:
Պարզից էլ պարզ է, որ նշյալ զույգի անփառունակ կառավարմանը պետք է վերջ դնել ո՛չ թե բյուջեի քվեարկությամբ, այլ՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:
Իհարկե, նա, ով Տիգրան Սարգսյանին նշանակել է վարչապետ և հինգ տարի համառորեն սատարել, չի տխրելու այս բյուջեի թշվառությունից: Նրա տխրության և ուրախության պատճառներն այլ են:
Կյանքը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանին շատ քիչ բան է պետք անկեղծորեն ուրախանալու համար։ Հերիք էր համացանցում հայտնվեր, օրինակ, Վիկտոր Դալլաքյանի անկեղծ խոսքերն այն մասին, որ Սերժ Սարգսյանը թոշակառուների փողերով Մոնտե Կառլոյում ղումար է խաղում և 50 հազ. դոլար կոն դնում, երբ նախկին ընդդիմադիրը պաշտոնի նշանակվեց։ Սարգսյանին, թերևս, շատ էր ուրախացրել Վիկտորի ճշմարտախոսությունը և տխրեցրել այն, որ մինչև հիմա նույն այդ Վիկտորը պաշտոն չուներ։
Երկրի ղեկավարին անկեղծ ուրախություն է պատճառում նաև ֆուտբոլի գնդակը, եթե, իհարկե, այն հայտնվում է մեր ազգային հավաքականի դարպասում։ Ուրախությունը կրկնապատկվում է, երբ գոլը վայելելու հնարավորություն է տրվում Թուրքիայի նախագահ Գյուլի կողքը նստած վիճակում։
Այնպես որ, մեր ու նրանց ուրախությունները տարբեր են այնպես, ինչպես մեր ու նրանց տխրությունը:

Կորյուն Մանուկյան