Լրահոս

13.01.2011 13:01


Կոզեռնի բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի գործողություն էին կազմակերպել

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի գործողություն էին կազմակերպել Երևանի Կոզեռն թաղամասի բնակիչները։ ՀՀ կառավարության դեռևս 2004թ. որոշմամբ այս թաղամասը ճանաչվել է իրացման գոտի, որտեղ պետք է շենքեր կառուցվեն։

Կոզեռնի բնակիչները ստացել են նամակներ, որոնցում նշվում է, թե նրանք իրենց քանդվելիք տների համար փոխհատուցում են ստանալու 1քմ-ի համար 300-350 դոլարի չափով, ինչը բնակիչները  Կենտրոնի համար չափազանց քիչ են համարում։ Նրանք պահանջում են կա՛մ բարձրացնել փոխհատուցման գումարի չափը, կա՛մ իրենց բնակարաններ տալ կառուցվելիք շենքերում: Կոզեռնի տարածքը տրամադրվել է «Լոկալ Դևելոփմենթ» ընկերությանը, որը, ըստ բնակիչների, պատկանում է Սամվել Մայրապետյանին:

Կոզեռն թաղամասի բնակիչները նշել են, որ իրենք միասնական են լինելու և պայքարելու են մինչև վերջ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը