Պետական կառավարման համակարգը կանգ է առել։ Այսօր ՀՀԿ–ական բոլոր պաշտոնյաներին քշել–մտցրել են «Facebook» ու վրաները պլան դրել։ Սրանք բան ու գործը թողած՝ իրենց ու կեղծ (ֆեյք) անուններով ստատուսներ են գրում, «like» տալիս, «share» անում, իսկ «blognews.am» կայքն էլ պարտաճանաչորեն իր մոտ տեղադրում է սերժամետ դեմքերի ու «ֆեյքերի» գրառումները. կիրառվող տեխնոլոգիան շատ միօրինակ է ու պարզունակ։
Ժամը 18:00–ին, երբ փակվում են նախարարությունների ու պետական մյուս հիմնարկների դռները, բոլորը գնում են տուն՝ ծանր աշխատանքային օրվանից հետո մի փոքր հանգստանալու և հաջորդ օրվան պատրաստվելու համար։ Այս գրաֆիկով աշխատում են նախարարության բաժնի պետի տեղակալից մինչև նախարար, մարզպետից մինչև համայնքապետ։
Չի բացառվում, որ վարչապետն էլ առավոտից–երեկո նստած լինի սոցիալական ցանցերում (կեղծ անվան տակ, ասենք՝ Տիրացու) և քննադատի ԲՀԿ–ՀԱԿ հանդիպումը կամ էժանագին ոռնոց բարձրացնի ՀՅԴ հայտարարությունից հետո։
Սերժ Սարգսյանի «ֆեյքությունը» բացառում ենք օբյեկտիվ պատճառներով. ասում են, թե նա համակարգչից օգտվել չգիտի ու ամեն օր նույն բանն է կարդում։ Իսկ դա նշանակում է, որ փեսան կայֆավատ է լինում աներոջ վրա ու գոնե շաբաթը մեկ «refresh» չի անում երկրի թիվ մեկ պաշտոնյայի համակարգիչը։ Ինչևէ։
Ստորև ձեզ ենք ներկայացնում միջին վիճակագրական սերժամետ «ֆեյքի» աշխատանքային գրաֆիկը.
09:00– Ժամանում աշխատանքի վայր (նախագահական նստավայր, կառավարություն, նախարարություն, ԱԺ, ԾԻԳ և այլն)։ Ժամանումն աշխատանքի վայր 09:15է տեղի ունենում, եթե սերժամետության ձեռքը կրակն ընկած դեմքը նախորդ օրը մինչև ուշ գիշեր նաև տանից է «ֆեյքություն» արել, ինչի պատճառ կարող էր դառնալ, ասենք, ԲՀԿ–ի հայտարարությունը,
10:00 – Առաջին ստատուսը «facebook»–ում,
10:04– Զանգ նախագահականից. ստատուսը էշություն էր, քանի որ նախորդ օրվա համեմատ բան է փոխվել, և պետք էր ճիշտ հակառակ բաները գրել,
10:16 – Նոր ստատուս, բայց այս անգամ «Ֆեյքով», որից հետո մոտ մեկ ժամ «like»–եր կոլեգաների ու կոլեգաների «ֆեյքերի» գրածներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մեկնաբանություններ,
12:00 – Նոր ստատուս սեփական անունից,
12:04 – Երկրորդ զանգը նախագահականից և երկրորդ «կլիզման». բանն այն է, որ առավոտվա համեմատ կոդեր են փոխվել, իսկ սերժամետ «ֆեյքը» չի ֆիքսել դա ու «հավայի» «like»–եր տվել,
12:15– Երրորդ ստատուսը սեփական անունից
13:00 – Ճաշ մտերիմների հետ, որի ժամանակ սերժամետ «ֆեյքն» անկեղծանում է՝ «Արա, կարողա՞ Սերժը չկարանա նախագահի աթոռին մնալ, ու սաղս քաշվենք» թեմայով։ Տեսնելով ներկաների հարցական նշան դարձած դեմքերը՝ միջին վիճակագրական «ֆեյքը» հասկանում է, որ կարո՛ղ ա և հայտնվում ընկճախտի մեջ։
14:00 – Ճաշի ժամանակ տեղի ունեցած անկեղծ զրույցի ազդեցության տակ դեպրեսիվ ստատուսի տեղադրում,
Սերժամետ «ֆեյքի» աշխատանքային գրաֆիկը
Պետական կառավարման համակարգը կանգ է առել։ Այսօր ՀՀԿ–ական բոլոր պաշտոնյաներին քշել–մտցրել են «Facebook» ու վրաները պլան դրել։ Սրանք բան ու գործը թողած՝ իրենց ու կեղծ (ֆեյք) անուններով ստատուսներ են գրում, «like» տալիս, «share» անում, իսկ «blognews.am» կայքն էլ պարտաճանաչորեն իր մոտ տեղադրում է սերժամետ դեմքերի ու «ֆեյքերի» գրառումները. կիրառվող տեխնոլոգիան շատ միօրինակ է ու պարզունակ։
Ժամը 18:00–ին, երբ փակվում են նախարարությունների ու պետական մյուս հիմնարկների դռները, բոլորը գնում են տուն՝ ծանր աշխատանքային օրվանից հետո մի փոքր հանգստանալու և հաջորդ օրվան պատրաստվելու համար։ Այս գրաֆիկով աշխատում են նախարարության բաժնի պետի տեղակալից մինչև նախարար, մարզպետից մինչև համայնքապետ։
Չի բացառվում, որ վարչապետն էլ առավոտից–երեկո նստած լինի սոցիալական ցանցերում (կեղծ անվան տակ, ասենք՝ Տիրացու) և քննադատի ԲՀԿ–ՀԱԿ հանդիպումը կամ էժանագին ոռնոց բարձրացնի ՀՅԴ հայտարարությունից հետո։
Սերժ Սարգսյանի «ֆեյքությունը» բացառում ենք օբյեկտիվ պատճառներով. ասում են, թե նա համակարգչից օգտվել չգիտի ու ամեն օր նույն բանն է կարդում։ Իսկ դա նշանակում է, որ փեսան կայֆավատ է լինում աներոջ վրա ու գոնե շաբաթը մեկ «refresh» չի անում երկրի թիվ մեկ պաշտոնյայի համակարգիչը։ Ինչևէ։
Ստորև ձեզ ենք ներկայացնում միջին վիճակագրական սերժամետ «ֆեյքի» աշխատանքային գրաֆիկը.
09:00 – Ժամանում աշխատանքի վայր (նախագահական նստավայր, կառավարություն, նախարարություն, ԱԺ, ԾԻԳ և այլն)։ Ժամանումն աշխատանքի վայր 09:15 է տեղի ունենում, եթե սերժամետության ձեռքը կրակն ընկած դեմքը նախորդ օրը մինչև ուշ գիշեր նաև տանից է «ֆեյքություն» արել, ինչի պատճառ կարող էր դառնալ, ասենք, ԲՀԿ–ի հայտարարությունը,
10:00 – Առաջին ստատուսը «facebook»–ում,
10:04 – Զանգ նախագահականից. ստատուսը էշություն էր, քանի որ նախորդ օրվա համեմատ բան է փոխվել, և պետք էր ճիշտ հակառակ բաները գրել,
10:15 – Երկրորդ՝ ճշտված կոդերով ստատուսը սոցցանցում,
10:16 – Նոր ստատուս, բայց այս անգամ «Ֆեյքով», որից հետո մոտ մեկ ժամ «like»–եր կոլեգաների ու կոլեգաների «ֆեյքերի» գրածներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մեկնաբանություններ,
12:00 – Նոր ստատուս սեփական անունից,
12:04 – Երկրորդ զանգը նախագահականից և երկրորդ «կլիզման». բանն այն է, որ առավոտվա համեմատ կոդեր են փոխվել, իսկ սերժամետ «ֆեյքը» չի ֆիքսել դա ու «հավայի» «like»–եր տվել,
12:15 – Երրորդ ստատուսը սեփական անունից
13:00 – Ճաշ մտերիմների հետ, որի ժամանակ սերժամետ «ֆեյքն» անկեղծանում է՝ «Արա, կարողա՞ Սերժը չկարանա նախագահի աթոռին մնալ, ու սաղս քաշվենք» թեմայով։ Տեսնելով ներկաների հարցական նշան դարձած դեմքերը՝ միջին վիճակագրական «ֆեյքը» հասկանում է, որ կարո՛ղ ա և հայտնվում ընկճախտի մեջ։
14:00 – Ճաշի ժամանակ տեղի ունեցած անկեղծ զրույցի ազդեցության տակ դեպրեսիվ ստատուսի տեղադրում,
14:04– Երրորդ զանգը նախագահականից ...
Էթսետեռա, էթսետեռա...
Կորյուն Մանուկյան