Հոկտեմբերի 27–ը, ՀՀԿ–ի պահվածքը և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը (տեսանյութ)
ՀՀԿ–ականները ժամանակ առ ժամանակ հիշում են 1999թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերի մասին և փորձում հակառակորդների դեմ հանդես գալ այդ ահաբեկչության թեման շահարկելով։ Մինչդեռ ով ով, բայց հանրապետականները պետք է լռեն այդ թեմայով, քանզի ակնհայտ է, որ ի պաշտոնե հոկտեմբերի 27–ը չկանխելու թիվ մեկ պատասխանատուն Ազգային անվտանգության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանն էր, ով, ի դեպ, երջանիկ պատահականությամբ այդ օրը դահլիճում չէր։
Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցն էր պատճառը, որ ՀՀԿ վաղամեռիկ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի ու Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփանի հետ միասին պահանջում էր հենց Սերժ Սարգսյանի՛ հրաժարականը (տե՛ս կից տեսանյութը)։ Այդ հիմա է Արամ Սարգսյանը փաստացի պաշտպանում Սերժ Սարգսյանին։ 2000թ. «Հանրապետություն» կուսակցության ներկայիս ղեկավարը լրիվ այլ կերպ էր մտածում և այլ կերպ էր իրեն պահում։ Ինչևէ։
Դե քանի հանրապետականները հոկտեմբերի 27–ի մասին են հիշել, փորձենք հենց ՀՀԿ–ականներից պարզել, թե այն օրերին ով էր ճիշտ՝ Անդրանիկ Մարգարյա՞նը, ով Սերժի հրաժարականն էր պահանջում, թե՞ ՀՀԿ այժմյան ղեկավարը, ում անարդարացիորեն էին կասկածում հանրապետականները։ Վերջապես, որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը հիմա և ի՞նչ կարգավիճակ կունենար, եթե չլիներ հոկտեմբերի27–ը։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հայտնի կարգախոսից հետո հավատացած ու ահագին փոխված ՀՀԿ–ականներից։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Անդրանիկ Մարգարյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին մեր հարցն անգամ մինչև վերջ չլսեց՝ շտապելով պնդել, թե դա հոկտեմբերի 27–ի հետ որևէ՛ կապ չունեցող գործոն է.
–Ես դրա ամիսն էլ եմ հիշում, ամսաթիվն էլ եմ հիշում։ Քաղաքական դաշտում ամեն ձևի հեղաբեկումներ կարող են լինել։ Քաղաքանության մեջ թաղի տղերք չեն և ոչ էլ ընկերներ են։ Չեն լինում մշտապես բարեկամներ և թշնամիներ։ Եթե խնդիր է առաջանում և քաղաքական թիմը կամ անձինք գտնում են, որ անհրաժեշտություն կա, բնականաբար, բոլոր տիպի ամբիցիաները բաց են թողնում։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում։
–Այսինքն, հոկտեմբերի 27–ի հե՞տ կապ չուներ Անդրանիկ Մարգարյանի՝ Սերժի հրաժարականի պահանջը,–մեր ճշտող հարցին Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց.
–Հասկանալի՛ է։ Դրա համար եմ հետևյալ միտքն ասում. դա այնպիսի մի ժամանակաշրջան էր...մենք դեռևս մոտ երկու տարիների ընթացքում չէինք կարողանում տիրապետել մեզ, և խնդիրն այնպիսին էր դրված, որ բոլորը բոլորի վրա կասկածում էին, բոլորը բոլորի մասին խոսում էին, բոլորը մեղավորներ էին գտնում։ Մենք կարողացանք հասնել նրան, որպեսզի հնարավորինս նպաստենք պետության հետագա զարգացումներին՝ դրակա՛ն առումով։ Կոնկրետ, օրինակ, ես բոլորովին, երբևիցե չեմ կասկածել Սերժ Սարգսյանին։ Եվ ո՛չ էլ ՀՀԿ–ն։ Պարզապես, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պաշտոնավարում էր և իր լիազորությունների շրջանակում էր, և մարդիկ գտել էին, որ կարելի էր նաև այդ ճանապարհով գնալ, բայց չի նշանակում, որ Գալուստ Սահակյանը կամ Անդրանիկ Մարգարյանը համաձայն են եղել և կասկածել են Սերժ Սարգսյանին։
Հետաքրքրվեցիքն նաև, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ այժմյան ղեկավարը չկարողացավ կանխել հոկտեմբերի 27–ը։
–Հոկտեմբերի 27–ը չեմ կարծում, որ այն դրվագն է, որ այսօր պետք է մարդիկ գտնեն, որ մեղադրեինք, որ կարող էին կանխել կամ մտածեինք, որ մասնակիցներ են եղել։ Դա շատ բարդ քննարկվող թեմա է և այսօրվա այս քաղաքական սեթևեթանքներից, մոտեցումներից, ձևավորումներից դո՛ւրս խնդիր է։ Դրա համար էլ ես շատ բարկացա, որ գնացել են նախօրեին այդ ոճրագործի մոտ մտնել։ Դա ես համարում եմ ոչ բարոյական մոտեցում,–պատասխանեց Գ. Սահակյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարին հարցրեցինք նաև՝ որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը հիմա և ի՞նչ կարգավիճակ կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը։
–Դա անահասկանալի, անտրամաբանական հարց է,–պատասխանեց նա՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով։
Նույն հարցերի մասին հետաքրքրվեցինք նաև հնաբնակ ՀՀԿ–ական Մանվել Բադեյանի կարծիքով։
–Կասկածների խնդիր չկար Անդրանիկ Մարգարյանի պահանջում։ Այդ կասկածները երբեք էլ խելոք մարդիկ չեն ունեցել։ Այն ժամանակ տարածված կարծիք էր՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին էին կապում հոկտեմբերի 27–ի հետ, և՛ Սերժ Սարգսյանին։ Բայց Անդրանիկ Մարգարյանի՝ հրաժարականի պահանջը կապված է եղել ոչ թե կասկածների հետ, այլ ուղղակի ծառայողական պարտականությունների թերացմա՛ն խնդիրն էր արծարծվում։ Չէ՞ որ կայունության երաշխավորը երկրի նախագահն էր և Անվտանոգության խորհուրդը,–ասաց Մ. Բադեյանը՝ նաև վստահություն հայտնելով, որ եթե չլիներ հոկտեմբերի 27–ը, Սերժ Սարգսյանը միևնույն է կլիներ քաղաքական էլիտայի մեջ և մեծ դերակատարում կունենար ՀՀ–ի քաղաքական կյանքում։
Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ընդգծեց, որ երկար ժամանակ է անցել 1999 թվականի հոկտեմբերրի 27–ից, շատ բան է փոխվել և այդ ժամանակի ընթացքում այն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տվել կասկածել Սերժ Սարգսյանին, հասկացել են, թե ով որտեղ է կանգնած, ով ինչով է զբաղված իրականում։
–Հնարավոր է, որ դա պահի տակ արված հետևություն էր, բայց երբեք ո՛չ մտածված։ Իհարկե ես ինձ թույլ չեմ տա ասել՝ Անդրանիկ Մարգարյանը սխալ ուղու վրա էր, բայց հետագայում նրանք իրար հետ աշխատեցին և Անդրանիկ Մարգարյանի մոտ էլ, չեմ կարծում, որ հետո՛ այդ կասկածները նորից առաջացան կամ շարունակվեցինք։ Ընդհանրապես, այդպիսի իրադարձությունները մարդկանց շոկային վիճակի մեջ են գցում և այդ պարագայում հնարավոր է, որ մարդիկ նույնիսկ սխալվեն, ինչո՞ւ ոչ։ Եվ հետո, չեմ կարծում, որ այդ ողբերգությունը պետք է շահարկել։ Հատկապես ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահին չեմ կարծում, որ երբևէ այդ իրադարձությունը պետք լիներ,–մեզ ասաց Կարինե Աճեմյանը։ Իսկ հարցը թե որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը, նա չհասկացավ։ Կրկնեցինք։
–Իր տեղում,–պատասխանեց Կարինե Աճեմյանը։
–Այսինքն, էլի՞ երկրի նախագահ կլիներ։
–Գիտեք, ես այդքան իմ երևակայությանը զոռ չէի տա (ծիծաղում է–Ա.Մ.)։ Իրականում այն ինչ եղել է, եղել է և ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվեր մեր կյանքը։ Կարող եմ միայն ասել, որ եթե չլիներ հոկտեմբերի 27–ը մենք հիմա և՛ տնտեսապես, և՛ շատ այլ առումներով շատ ավելի առաջ կլինեինք։ Համաձայն եմ, որ դա մեզ բավականին հետ տարավ և համոզված եմ, որ առաջին հերթին Սերժ Սարգսյանին պետք չէր հոկտեմբերի 27–ը։
Եթե նախորդ ՀՀԿ–ականները համբերատար պատասխանում էին մեր հարցերին, ապա երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը բավականին ջղաձգորեն և անքաղաքավարի պատասխանեց մեր հարցերին։ Ներկայացնենք մեր հարցերն ու Շարմազանովի պատասխաններն ինչպես որ կա։
–Դուք քննադատում եք Նաիրի Հունանյանին այցելողներին, բայց ինչպե՞ս եք վերաբերվում, որ թերևս այդ դեպքի հետ կապ ունենալու կասկածանքով ՀՀԿ այժմյան ղեկավարի հրաժարականն էր ժամանակին պահանջում ՀՀԿ նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։
–Դրա մասին բազմաթիվ անգամներ խոսվել է։ Այլ հարցեր տվեք,– նշեց Շարմազանովը։
–Ի՞նչ է ասվել, կոնկրետ ես տեղյակ չեմ, կկրկնե՞ք։
–Գնացեք, հենց ձեր սայտում վիդեոն դրել եք, գնացեք նայեք՝ ինչ է ասվել։
–Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել հոտեմբերի 27–ը, ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե։
–(մի փոքր լռությունից հետո–Ա.Մ.) Աղջիկ ջան, դու ինձ հարցեր ես տալիս 15 տարվա առաջվա հետ կապված։
–Ի՞նչ կապ ունի դա։
–Լիքը բան կապ ունի։
–Հանցագործությունը տարիների ժամկետայնությո՞ւն ունի։
–Քո հարցը շահարկում է։ Թերացել էր, չէր թերացել...կոնկրետ հարցդ ո՞րն է։ Հոկտմեբերի 27–ի կազմակերպիչները և իրականացնողները իմ ազգի տականքներն են։
–Հասկանալի է, բայց...
–Ֆյսո, դե ես ազգի տականքների մասին չեմ խոսում։ Երկրորդն էլ, եթե այլ հարց ունես, այլ հարց տուր։ Հոկտեմբերի 27, մարտի 1 և ավել հարցեր մի տվեք, որովհետև ես այն մարդը չեմ, որ պետք է գաս ստեղ իմ հետ շահարկվի։
Սրանից հետո Շարմազանովն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին։
Հատուկ ՀՀԿ խոսնակի և մնացյալ բոլորի համար ևս մեկ անգամ տեղադրում ենք այն նույն տեսանյութը, որտեղ Անդրանիկ Մարգարյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. այնտեղ այդպես էլ չի նշվում, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ թե կասկածում է Սերժ Սարգսյանին, այլ պարզապես աշխատանքային թերացման կամ այլ բանի համար է նրանից հրաժարական պահանջում։ Եվ ի վերջո, անգամ պատճառն էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հետագայում Սերժ Սարգսյանը դարձավ նույն այդ պահանջի հեղինակ ՀՀԿ–ականների ղեկավարն ու նախագահի թեկնածուն՝ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո, իհարկե։
Հոկտեմբերի 27–ը, ՀՀԿ–ի պահվածքը և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը (տեսանյութ)
ՀՀԿ–ականները ժամանակ առ ժամանակ հիշում են 1999թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերի մասին և փորձում հակառակորդների դեմ հանդես գալ այդ ահաբեկչության թեման շահարկելով։ Մինչդեռ ով ով, բայց հանրապետականները պետք է լռեն այդ թեմայով, քանզի ակնհայտ է, որ ի պաշտոնե հոկտեմբերի 27–ը չկանխելու թիվ մեկ պատասխանատուն Ազգային անվտանգության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանն էր, ով, ի դեպ, երջանիկ պատահականությամբ այդ օրը դահլիճում չէր։
Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցն էր պատճառը, որ ՀՀԿ վաղամեռիկ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի ու Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփանի հետ միասին պահանջում էր հենց Սերժ Սարգսյանի՛ հրաժարականը (տե՛ս կից տեսանյութը)։ Այդ հիմա է Արամ Սարգսյանը փաստացի պաշտպանում Սերժ Սարգսյանին։ 2000թ. «Հանրապետություն» կուսակցության ներկայիս ղեկավարը լրիվ այլ կերպ էր մտածում և այլ կերպ էր իրեն պահում։ Ինչևէ։
Դե քանի հանրապետականները հոկտեմբերի 27–ի մասին են հիշել, փորձենք հենց ՀՀԿ–ականներից պարզել, թե այն օրերին ով էր ճիշտ՝ Անդրանիկ Մարգարյա՞նը, ով Սերժի հրաժարականն էր պահանջում, թե՞ ՀՀԿ այժմյան ղեկավարը, ում անարդարացիորեն էին կասկածում հանրապետականները։ Վերջապես, որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը հիմա և ի՞նչ կարգավիճակ կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հայտնի կարգախոսից հետո հավատացած ու ահագին փոխված ՀՀԿ–ականներից։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Անդրանիկ Մարգարյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին մեր հարցն անգամ մինչև վերջ չլսեց՝ շտապելով պնդել, թե դա հոկտեմբերի 27–ի հետ որևէ՛ կապ չունեցող գործոն է.
–Ես դրա ամիսն էլ եմ հիշում, ամսաթիվն էլ եմ հիշում։ Քաղաքական դաշտում ամեն ձևի հեղաբեկումներ կարող են լինել։ Քաղաքանության մեջ թաղի տղերք չեն և ոչ էլ ընկերներ են։ Չեն լինում մշտապես բարեկամներ և թշնամիներ։ Եթե խնդիր է առաջանում և քաղաքական թիմը կամ անձինք գտնում են, որ անհրաժեշտություն կա, բնականաբար, բոլոր տիպի ամբիցիաները բաց են թողնում։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում։
–Այսինքն, հոկտեմբերի 27–ի հե՞տ կապ չուներ Անդրանիկ Մարգարյանի՝ Սերժի հրաժարականի պահանջը,–մեր ճշտող հարցին Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց.
–Հասկանալի՛ է։ Դրա համար եմ հետևյալ միտքն ասում. դա այնպիսի մի ժամանակաշրջան էր...մենք դեռևս մոտ երկու տարիների ընթացքում չէինք կարողանում տիրապետել մեզ, և խնդիրն այնպիսին էր դրված, որ բոլորը բոլորի վրա կասկածում էին, բոլորը բոլորի մասին խոսում էին, բոլորը մեղավորներ էին գտնում։ Մենք կարողացանք հասնել նրան, որպեսզի հնարավորինս նպաստենք պետության հետագա զարգացումներին՝ դրակա՛ն առումով։ Կոնկրետ, օրինակ, ես բոլորովին, երբևիցե չեմ կասկածել Սերժ Սարգսյանին։ Եվ ո՛չ էլ ՀՀԿ–ն։ Պարզապես, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պաշտոնավարում էր և իր լիազորությունների շրջանակում էր, և մարդիկ գտել էին, որ կարելի էր նաև այդ ճանապարհով գնալ, բայց չի նշանակում, որ Գալուստ Սահակյանը կամ Անդրանիկ Մարգարյանը համաձայն են եղել և կասկածել են Սերժ Սարգսյանին։
Հետաքրքրվեցիքն նաև, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ այժմյան ղեկավարը չկարողացավ կանխել հոկտեմբերի 27–ը։
–Հոկտեմբերի 27–ը չեմ կարծում, որ այն դրվագն է, որ այսօր պետք է մարդիկ գտնեն, որ մեղադրեինք, որ կարող էին կանխել կամ մտածեինք, որ մասնակիցներ են եղել։ Դա շատ բարդ քննարկվող թեմա է և այսօրվա այս քաղաքական սեթևեթանքներից, մոտեցումներից, ձևավորումներից դո՛ւրս խնդիր է։ Դրա համար էլ ես շատ բարկացա, որ գնացել են նախօրեին այդ ոճրագործի մոտ մտնել։ Դա ես համարում եմ ոչ բարոյական մոտեցում,–պատասխանեց Գ. Սահակյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարին հարցրեցինք նաև՝ որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը հիմա և ի՞նչ կարգավիճակ կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը։
–Դա անահասկանալի, անտրամաբանական հարց է,–պատասխանեց նա՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով։
Նույն հարցերի մասին հետաքրքրվեցինք նաև հնաբնակ ՀՀԿ–ական Մանվել Բադեյանի կարծիքով։
–Կասկածների խնդիր չկար Անդրանիկ Մարգարյանի պահանջում։ Այդ կասկածները երբեք էլ խելոք մարդիկ չեն ունեցել։ Այն ժամանակ տարածված կարծիք էր՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին էին կապում հոկտեմբերի 27–ի հետ, և՛ Սերժ Սարգսյանին։ Բայց Անդրանիկ Մարգարյանի՝ հրաժարականի պահանջը կապված է եղել ոչ թե կասկածների հետ, այլ ուղղակի ծառայողական պարտականությունների թերացմա՛ն խնդիրն էր արծարծվում։ Չէ՞ որ կայունության երաշխավորը երկրի նախագահն էր և Անվտանոգության խորհուրդը,–ասաց Մ. Բադեյանը՝ նաև վստահություն հայտնելով, որ եթե չլիներ հոկտեմբերի 27–ը, Սերժ Սարգսյանը միևնույն է կլիներ քաղաքական էլիտայի մեջ և մեծ դերակատարում կունենար ՀՀ–ի քաղաքական կյանքում։
Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ընդգծեց, որ երկար ժամանակ է անցել 1999 թվականի հոկտեմբերրի 27–ից, շատ բան է փոխվել և այդ ժամանակի ընթացքում այն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տվել կասկածել Սերժ Սարգսյանին, հասկացել են, թե ով որտեղ է կանգնած, ով ինչով է զբաղված իրականում։
–Հնարավոր է, որ դա պահի տակ արված հետևություն էր, բայց երբեք ո՛չ մտածված։ Իհարկե ես ինձ թույլ չեմ տա ասել՝ Անդրանիկ Մարգարյանը սխալ ուղու վրա էր, բայց հետագայում նրանք իրար հետ աշխատեցին և Անդրանիկ Մարգարյանի մոտ էլ, չեմ կարծում, որ հետո՛ այդ կասկածները նորից առաջացան կամ շարունակվեցինք։ Ընդհանրապես, այդպիսի իրադարձությունները մարդկանց շոկային վիճակի մեջ են գցում և այդ պարագայում հնարավոր է, որ մարդիկ նույնիսկ սխալվեն, ինչո՞ւ ոչ։ Եվ հետո, չեմ կարծում, որ այդ ողբերգությունը պետք է շահարկել։ Հատկապես ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահին չեմ կարծում, որ երբևէ այդ իրադարձությունը պետք լիներ,–մեզ ասաց Կարինե Աճեմյանը։ Իսկ հարցը թե որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը, նա չհասկացավ։ Կրկնեցինք։
–Իր տեղում,–պատասխանեց Կարինե Աճեմյանը։
–Այսինքն, էլի՞ երկրի նախագահ կլիներ։
–Գիտեք, ես այդքան իմ երևակայությանը զոռ չէի տա (ծիծաղում է–Ա.Մ.)։ Իրականում այն ինչ եղել է, եղել է և ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվեր մեր կյանքը։ Կարող եմ միայն ասել, որ եթե չլիներ հոկտեմբերի 27–ը մենք հիմա և՛ տնտեսապես, և՛ շատ այլ առումներով շատ ավելի առաջ կլինեինք։ Համաձայն եմ, որ դա մեզ բավականին հետ տարավ և համոզված եմ, որ առաջին հերթին Սերժ Սարգսյանին պետք չէր հոկտեմբերի 27–ը։
Եթե նախորդ ՀՀԿ–ականները համբերատար պատասխանում էին մեր հարցերին, ապա երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը բավականին ջղաձգորեն և անքաղաքավարի պատասխանեց մեր հարցերին։ Ներկայացնենք մեր հարցերն ու Շարմազանովի պատասխաններն ինչպես որ կա։
–Դուք քննադատում եք Նաիրի Հունանյանին այցելողներին, բայց ինչպե՞ս եք վերաբերվում, որ թերևս այդ դեպքի հետ կապ ունենալու կասկածանքով ՀՀԿ այժմյան ղեկավարի հրաժարականն էր ժամանակին պահանջում ՀՀԿ նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։
–Դրա մասին բազմաթիվ անգամներ խոսվել է։ Այլ հարցեր տվեք,– նշեց Շարմազանովը։
–Ի՞նչ է ասվել, կոնկրետ ես տեղյակ չեմ, կկրկնե՞ք։
–Գնացեք, հենց ձեր սայտում վիդեոն դրել եք, գնացեք նայեք՝ ինչ է ասվել։
–Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել հոտեմբերի 27–ը, ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե։
–(մի փոքր լռությունից հետո–Ա.Մ.) Աղջիկ ջան, դու ինձ հարցեր ես տալիս 15 տարվա առաջվա հետ կապված։
–Ի՞նչ կապ ունի դա։
–Լիքը բան կապ ունի։
–Հանցագործությունը տարիների ժամկետայնությո՞ւն ունի։
–Կոնկրետ հարց տուր այսօրվանից, պատասխանեմ։
–Կոնկրետ հարցնում եմ՝ ինչո՞ւ չկարողացավ կանխել, չի՞ թերացել արդյոք իր պարտականություններում։
–Քո հարցը շահարկում է։ Թերացել էր, չէր թերացել...կոնկրետ հարցդ ո՞րն է։ Հոկտմեբերի 27–ի կազմակերպիչները և իրականացնողները իմ ազգի տականքներն են։
–Հասկանալի է, բայց...
–Ֆյսո, դե ես ազգի տականքների մասին չեմ խոսում։ Երկրորդն էլ, եթե այլ հարց ունես, այլ հարց տուր։ Հոկտեմբերի 27, մարտի 1 և ավել հարցեր մի տվեք, որովհետև ես այն մարդը չեմ, որ պետք է գաս ստեղ իմ հետ շահարկվի։
Սրանից հետո Շարմազանովն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին։
Հատուկ ՀՀԿ խոսնակի և մնացյալ բոլորի համար ևս մեկ անգամ տեղադրում ենք այն նույն տեսանյութը, որտեղ Անդրանիկ Մարգարյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. այնտեղ այդպես էլ չի նշվում, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ թե կասկածում է Սերժ Սարգսյանին, այլ պարզապես աշխատանքային թերացման կամ այլ բանի համար է նրանից հրաժարական պահանջում։ Եվ ի վերջո, անգամ պատճառն էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հետագայում Սերժ Սարգսյանը դարձավ նույն այդ պահանջի հեղինակ ՀՀԿ–ականների ղեկավարն ու նախագահի թեկնածուն՝ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո, իհարկե։
Արեգնազ Մանուկյան